«Ոսկե Ծիրան 2016» 13-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր ավարտին:
Այսօր` հուլսի 16-ին, կայացավ փառատոնի փակման պաշտոնական արարողությունն ու հայտարարվեցին բոլոր անվանակարգերի հաղթողների անունները:
Փառատոնի այս տարվա հատուկ հյուրը բրիտանացի հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն էր, որն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակի.
«Շնորհակալ եմ այս տարի ինձ Հայաստան հրավիրելու համար: Գիտեմ, թե որքան մեծ աշխատանք է տարվել այս փառատոնի շուրջ: Ամենամեծ խանդավառությունը հասկանում ես հանդիսատեսի արձագանքից: Իսկ երբ ժողովուրդն այդքան ջերմ է քեզ ընդունում, դա արդեն մեծ պարգեւ է»,-նշեց դերասանուհին:
Փառատոնի մրցութային անվանակարգերի հաղթողներն ու կարմիր գորգի look-երը ներկայացնում ենք ստորեւ`
Միջազգային խաղարկային մրցույթ
Ոսկե Ծիրան-«Բալերի անունները» /ռեժ ․` Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)
Արծաթե Ծիրան– «Անմահը» /ռեժ ․` Սեյե դ Հադի Մոհաղեղ (Իրան)
Ժյուրիի հատուկ հիշատակում– «Դատախազը, դատապաշտպանը , հայրը եւ որդին» /ռեժ ՝ Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ /Շվեդիա)
Միջազգային վավերագրական մրցույթ
Ոսկե Ծիրան– «Ձախ ափի հանդիման»/ռեժ ․՝ Եվգենի Գրիգորեւ (Ռուսաստան)
Արծաթե Ծիրան– «Դոն ժուանը»/ռեժ ․՝ Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում– «Մանուկը» /ռեժ ․՝ Մարկուս Պրադու (Բրազիլիա)
Հայկական համայնապատկեր միջազգային մրցույթ
Ոսկե Ծիրան (լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ) – «Բարի լույս» /ռեժ ՝ Աննա Արեւշատյան (Հայաստան)
Ոսկե Ծիրան (լավագույն հայկական վավերագրական ֆիլմ) - «Քարքարոտ ճամփաներ» /ռեժ ․՝ Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)
Ոսկե Ծիրան (լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ) - «Ընձառյուծի լռությունը» /ռեժ ․՝ Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)
Ժյուրիի հատուկ հիշատակում- «28:94 Տեղական ժամանակով» /ռեժ ․՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան /Գերմանիա/Նիդերլանդներ)
Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար - «28:94 Տեղական ժամանակով» /ռեժ՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդ ներ)
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաեւ նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանն իր «Սիրո մասին » (2015) ֆիլմի համար:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է