1. Դու նստում ես տանը
Երբ եղանակը հեռու է իդեալականից, ուրբաթ երեկոյան քո ժամանցի լավագույն վայրը քո սիրելի անկողինն է: Ոչ թե բարը, որտեղ շատ մարդ կա, այլ հարմարավետ եւ փափուկ անկողինը: Ցավոք սրտի, միակը, ում դու կհանդիպես այստեղ, կլինեն «Կրքի անատոմիա» սերիալի հերոսները կամ էլ` դու ուրիշ ի՞նչ ես նայում:
2. Եթե այնուամենայնիվ դուրս գաս, շատ կխմես
Ոչ ոք չի ցանկանում հանդիպել աղջկա հետ, որը մշտապես չարաշահում է ալկոհոլը: Համաձայնիր, քեզ համար եւս տհաճ կլիներ դա: Չնայած, օրինակ, տղամարդուն ոչ ոք խիստ չի դատում երեկոյի նման ավարտի համար: Արդար չէ:
3. Դու չես ուզում ծանոթանալ նրա ընտանիքին
Մտնել սենյակ, որտեղ շատ անծանոթներ կան, որոնք բոլորը երեկոյի յուրաքանչյուր րոպեի ընթացքում ոտքից գլուխ գնահատում են քեզ: Արի` կռահեմ քո հակազդեցությունը: Շատ շնորհակալ եմ, ավելի լավ է` հրաժարվեմ: Առանց ինձ արեք դա:
4. Դու չես ուզում նրան ծանոթացնել քո ընտանիքի հետ
Միակ միտքը, որը քեզ ավելի է վախեցնում, քան նրա ընտանիքի հետ ծանոթանալը, քո ընտանիքի հետ ծանոթությունն է:
5. Դու նույնիսկ ինքդ չես կարողանում պատկերացնել, թե ինչ ես ուզում ուտել ճաշին, էլ ինչի՞ մասին է խոսքը
Սովորաբար ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ բաղադրիչներ կօգտագործեմ իմ ճաշի համար` սովորական աղցանի տեսքով: Ես ինչպե՞ս կողմնորոշվեմ իմ երազանքի տղամարդու հետ: Գրողը տանի, կյանքը երբեմն այնքան բարդ է...
6. Դու սիրում ես թավալվել անկողնում եւ չես հասկանում, թե ինչ կարիք կա ինչ-որ մեկի հետ կիսել այն
Ինչո՞ւ ընտրել, թե անկողնու որ կողմում քնես, եթե կարելի է ամբողջ անկողինն իրեն պահել: Եվ հետո, ես խնդիրներ չեմ ունենում անկողնային սպիտակեղենի լրացուցիչ լվացման եւ սենյակը հավաքելու հետ կապված:
7. Դու չես կարող պատկերացնել, որ կարող ես քո պոտենցիալ զուգընկերոջն ավելի շատ սիրել, քան քո լավագույն ընկերուհուն
Դու անսահմանորեն սիրում ես քո լավագույն ընկերուհուն եւ նրան ես վստահում ամենաթանկը: Նա գործնականում ամեն ինչում ավելի լավն է պոտենցիալ ընկերոջից: Կլսի, կհասկանա, նրա հետ ուրախ է եւ միշտ խոսելու բան կա: Եվ իհարկե, ամեն հարցում նա ավելի զիլ է, միակ վատն այն է, որ սեռական զվարճանքները նրա հնարավորություններից դուրս են:
8. Դու բոլորովին համբերություն չունես, երբ խոսքը վերաբերում է ցանկացած անիմաստ բանի
Հարաբերություններում գլխավորը փոխըմբռնումն է, համբերությունը եւ փոխզիջումներ փնտրելու կարողությունը: Այդ երեք բանով էլ ես բոլորովին հետաքրքրված չեմ: Դրանք իմ ուժեղ կողմը չեն:
Աղբյուրը` Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով