«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կան երկրներ, որտեղ ապագայում կայցելեմ միայն սիրելի ամուսնուս հետ. Աստղիկ Սաֆարյանը` ճամփորդությունների եւ հագեցած ամռան մասին

13:05, 17 օգոստոսի

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի համար ամառը, կարծես թե, բավականին հագեցած էր. երգչուհին ներկայացրեց նոր երգեր, «Հայք» խմբի Նարեկի հետ նկարահանեց տեսահոլովակ  «Լավն ես» զուգերգի հիման վրա եւ հանդես եկավ որպես ֆոտոմոդել: Էլ ինչո՞վ առանձնացավ այս ամառը Աստղիկի համար: Թեմայի շուրջ զրուցեցինք երգչուհու հետ:

-Աստղիկ, ամառն արդեն մոտենում է ավարտին. հասցրեցի՞ր հանգտանալ այս ընթացքում:

-Երբ ամբողջ օրը զբաղված ես լինում աշխատանքով, մի քանի օրն էլ բավական է լինում, որ կարողանաս հանգստանալ: Այս ամառը շատ աշխատանքային էր ինձ համար, բայց մի քանի օր հատկացրեցի հանգստին: Սկզբում մեկնեցի Աթենք, այնուհետեւ Բարսելոնա: Հետո որոշեցի մեկնել Մոսկվա, կարոտել էի մեր այնտեղի տունը: Հաճելի ժամանակ անցկացրեցի ծնողներիս եւ ընկերներիս հետ:

-Ամառը հագեցած էր քեզ համար նաեւ ֆոտոնախագծերով: Պարզվեց, որ Աստղիկ Սաֆարյանը բավականին հմուտ է նաեւ որպես ֆոտոմոդել: Երբեւէ մտածե՞լ էիր այդ մասնագիտությամբ զբաղվելու մասին:

-Իմ գործունեության ընթացքում երգերից եւ տեսահոլովակներից զատ` հաճախ ներկայացել եմ նաեւ ֆոտոշարքերով: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում սկսեցի նաեւ հանդես գալ որպես ֆոտոմոդել` ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Այդ գաղափարը ծնվեց Իսպանիայում, երբ բավականին լուրջ մոդելային եւ դերասանական կազմակերպություններից ստացա համագործակցության առաջարկներ: Նրանց հիացմունքն ու հավատն իմ հանդեպ ստիպեցին մտածել այդ ուղղությամբ: Այս աշխատանքին շատ պրոֆեսիոնալ տեսանկյունից եմ մոտենում: Բարսելոնայում գտնվելուս օրերին նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակներում, իսկ Հայաստանում համագործակցում եմ մի քանի բրենդների հետ, նրանց «դեմքն» եմ համարվում: Փորձում եմ յուրաքանչյուր կերպար եւ ապրանքանիշ ճիշտ եւ պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել:

-Աստղիկ, նկատելի է նաեւ, որ հաճախ ես ճամփորդում: Կարծես, թե ճամփորդություններն էլ են դարձել քո առօրյայի անբաժան մասը…

-Այո, սիրում եմ ճամփորդել եւ ուսումնասիրել տարբեր երկրների ապրելակերպն ու մշակույթը: Սիրում եմ սովորել եւ ամեն տեղ փորձում եմ գտնել զարմանալու առիթներ: Կարծում եմ` տարբեր մարդկանցից եւ երկրներից շատ բան կարելի է սովորել` լավը, թե վատը, դա արդեն անհատն է ընտրում:

-Ո՞րն է քո երազանքների երկիրը:

-Կան երկրներ, որտեղ դեռ չեմ եղել, բայց հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կայցելեմ: Կան երկրներ, որտեղ որոշել եմ անպայման այցելել ապագայում` միայն սիրելի ամուսնուս հետ, բայց քանի որ դեռ չունեմ ամուսին, դեռ չեմ մտածում այդ ուղղությամբ:)

-Ի՞նչ նորություններով ես հանդես գալու սեպտեմբերից:

-Սեպտեմբերին այնքան նորություններ ունեմ, որ արդեն սկսել եմ հուզվել…Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այս ամբողջ տարվա հսկայական աշխատանքը ներկայացնելու իմ լսարանին: Կլինեն շատ ու շատ նորություններ, որոնցով սիրով կկիսվեմ բոլորի հետ:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել