Այս սննդակարգը ենթադրում է սննդի կալորիականության նվազում ճարպոտ մսամթերքի կրճատման եւ մեծ քանակությամբ` բջջանյութով հարուստ բանջարեղեն եւ մրգեր օգտագործելու հաշվին: Չինական սննդակարգ մշակողները խորհուրդ են տալիս օրական առնվազն 1 լ հանքային ջուր խմել, որը մաքրում է աղիները եւ նպաստում է քաշի նվազմանը: Այդ նպատակով ամեն առավոտ սոված փորին 1 բաժակ տաք, եռացրած ջուր խմեք:
Երկուշաբթի
Նախաճաշ. 150 գ սպիտակ կաղամբ, մեկ բաժակ հանքային ջուր:
Ճաշ. 4 ճ.գ. բրինձ, քերած գազարից 150 գ աղցան ձիթապտղի յուղով, մեկ բաժակ հանքային ջուր:
Ընթրիք. 150 գ խաշած ձուկ, մի կտոր հաց, հազարի տերեւներ, 20 գ բրնձի օղի:
Երեքշաբթի
Նախաճաշ. 150 գ թարմ գազար բուսական յուղով, սեւ հացից տոստ, մեկ բաժակ հանքային ջուր:
Ճաշ. 200 գ բանջարեղենի աղցան (կաղամբ, գազար, հազար, նեխուր), մի կտոր հաց, մեկ բաժակ խնձորի հյութ:
Ընթրիք. 100 գ բրինձ, հազարի 4 տերեւ, կես թուրինջ, մեկ բաժակ հանքային ջուր:
Չորեքշաբթի
Նախաճաշ. 200 գ մրգային աղցան (խնձոր, տանձ, նարինջ, բանան), մեկ բաժակ նարնջի հյութ:
Ճաշ. 250 գ խաշած ծնեբեկ, 150 գ կաղամբի աղցան, որի վրա կիտրոնի հյութ է քամված, հացի փոքրիկ կտոր, մեկ բաժակ հանքային ջուր:
Ընթրիք. 250 գ տապակած սունկ, փոքրիկ կարտոֆիլ, մեկ բաժակ հանքային ջուր:
Հինգշաբթի
Նախաճաշ. մեկ բաժակ խնձորի հյութ, մեկ խնձոր, նարինջ, սեւ հացից տոստ:
Ճաշ. 300 գ խաշած ծնեբեկ բրնձով եւ ռեհանի տերեւներով, մեկ կտոր հաց, խնձոր, մեկ բաժակ հանքային ջուր:
Ընթրիք. 2 խաշած կարտոֆիլ, 200 գ խաշած ձուկ, կանաչի, 20 գ բրնձի օղի:
Ուրբաթ
Նախաճաշ. մեկ բաժակ բրնձի շիլա, մեկ բաժակ հանքային ջուր:
Ճաշ. 200 գ աղցան սպիտակ եւ ծովային կաղամբից, մի կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր:
Ընթրիք. 200 գ բանջարեղենի աղցան (կաղամբ, գազար, հազար) բուսական յուղով, մի կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր:
Շաբաթ
Նախաճաշ. մեկ բաժին բրնձի շիլա, մեկ բաժակ խնձորի հյութ:
Ճաշ. 200 գ ծովային ձուկ, 150 գ մրգային աղցան (խնձոր, կիվի, նարինջ), մեկ բաժակ մանգոյի կամ նարնջի հյութ:
Ընթրիք. 100 գ ոչ ճարպոտ միս, մի կտոր հաց, հազարի 4 տերեւ կիտրոնի հյութով, նարինջ, 20 գ բրնձի օղի:
Կիրակի
Նախաճաշ. 250 գ մրգային աղցան (խնձոր, սալորաչիր եւ ծիրան), մեկ բաժակ հանքային ջուր:
Ճաշ. 150 գ բրինձ մրգերի կտորներով եւ մեկ ճ. գ մեղր, մեկ բաժակ հանքային ջուր:
Ընթրիք. 150 գ ծովային ձուկ, 200 գ աղցան սպիտակ եւ ծովային կաղամբից, մի կտոր հաց, մեկ բաժակ հանքային ջուր:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար