«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Լինդսի Լոհանը չի հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

17:27, 24 օգոստոսի

Ռուսական մամուլում ակտիվորեն քննարկում են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանի եւ ռուսական «Առաջին ալիքի» պայմանգիրը, որի կետերը տարօրինակ կերպով փոփոխվում են։

Լոհանի եւ իր ռուսաստանցի ընտրյալի՝ միլիոնատեր Եգոր Տարաբասովի (հայտնի գործարար Դմիտրի Տարաբասովի որդին) սկանդալային պատմության մասին «Пусть говорят» շոուն ցանկանում է հատուկ ռեպորտաժ պատրաստել եւ հրավիրել է Լոհանին։ Բնականաբար, խմբագրությունը պատրաստ է եղել բավարարել հանրահայտ դերասանուհու պահանջները։

Սկզբում հայտնի է դարձել, որ Լինդսին ցանկացել է 500 հազար ֆունտ ստերլինգ գումար, ինչպես նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Life.ru-ն կապ է հաստատել Լոհանի ներկայացուցիչ Ջոզեֆ Բեյչորի հետ, որը հերքել է տարածված լուրերը.

«Պայմանագրում նման կետ չկա. Պուտինի հետ հանդիպում չի լինի»,- հայտարարել է Բեյչորը։

Ներկայացուցչի խոսքով՝ Լինդսին պահանջել 650 հազար ֆունտ ստերլինգ, մասնավոր թռիչք, անվտանգություն, Ռուսաստան մուտքի մեկ տարվա արտոնագիր, շքեղ պենտհաուս՝ Կարմիր հրապարակին նայող տեսարանով։ Գեղեցկուհին հայտարարել է, որ ինքը չպետք է մի ցենտ անգամ ծախսի Մոսկվայում եւ իր բոլոր կարիքները պետք է հոգա «Առաջին ալիքը»։ Լոհանը նաեւ խստորեն պահանջել է, որ շոուի ժամանակ ներկա չլինեն Եգոր Տարաբասովն ու նրա ընտանիքի անդամները։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ 30-ամյա ամերիկուհի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուսաստանցի գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան  է պատկանում լոնդոնյան Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, եւ նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է: 

Հետո հաղորդվել էր, որ Լոհանը նշանվել է Եգորի հետ՝ չնայած դերասանուհու ներկայացուցիչն անմիջապես հերքել էր տեղեկությունը: Բայց գեղեցկուհու ձախ ձեռքի մատնեմատին հայտնված «նշանադրության» մատանին ծնունդ էր տվել ապագա ամուսնության մասին լուրերին:

Իսկ ամռանը Լոհանն ու Եգորը խզեցին հարաբերությունները, քանզի դերասանուհին երիտասարդին մեղադրում է դավաճանության մեջ։ Հուլիսին Լոհանը հայտարարել էր, որ 23-ամյա Եգորը ցանկանում է սպանել իրեն։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել