Ռուսական մամուլում ակտիվորեն քննարկում են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանի եւ ռուսական «Առաջին ալիքի» պայմանգիրը, որի կետերը տարօրինակ կերպով փոփոխվում են։
Լոհանի եւ իր ռուսաստանցի ընտրյալի՝ միլիոնատեր Եգոր Տարաբասովի (հայտնի գործարար Դմիտրի Տարաբասովի որդին) սկանդալային պատմության մասին «Пусть говорят» շոուն ցանկանում է հատուկ ռեպորտաժ պատրաստել եւ հրավիրել է Լոհանին։ Բնականաբար, խմբագրությունը պատրաստ է եղել բավարարել հանրահայտ դերասանուհու պահանջները։
Սկզբում հայտնի է դարձել, որ Լինդսին ցանկացել է 500 հազար ֆունտ ստերլինգ գումար, ինչպես նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Life.ru-ն կապ է հաստատել Լոհանի ներկայացուցիչ Ջոզեֆ Բեյչորի հետ, որը հերքել է տարածված լուրերը.
«Պայմանագրում նման կետ չկա. Պուտինի հետ հանդիպում չի լինի»,- հայտարարել է Բեյչորը։
Ներկայացուցչի խոսքով՝ Լինդսին պահանջել 650 հազար ֆունտ ստերլինգ, մասնավոր թռիչք, անվտանգություն, Ռուսաստան մուտքի մեկ տարվա արտոնագիր, շքեղ պենտհաուս՝ Կարմիր հրապարակին նայող տեսարանով։ Գեղեցկուհին հայտարարել է, որ ինքը չպետք է մի ցենտ անգամ ծախսի Մոսկվայում եւ իր բոլոր կարիքները պետք է հոգա «Առաջին ալիքը»։ Լոհանը նաեւ խստորեն պահանջել է, որ շոուի ժամանակ ներկա չլինեն Եգոր Տարաբասովն ու նրա ընտանիքի անդամները։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ 30-ամյա ամերիկուհի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուսաստանցի գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան է պատկանում լոնդոնյան Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, եւ նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է:
Հետո հաղորդվել էր, որ Լոհանը նշանվել է Եգորի հետ՝ չնայած դերասանուհու ներկայացուցիչն անմիջապես հերքել էր տեղեկությունը: Բայց գեղեցկուհու ձախ ձեռքի մատնեմատին հայտնված «նշանադրության» մատանին ծնունդ էր տվել ապագա ամուսնության մասին լուրերին:
Իսկ ամռանը Լոհանն ու Եգորը խզեցին հարաբերությունները, քանզի դերասանուհին երիտասարդին մեղադրում է դավաճանության մեջ։ Հուլիսին Լոհանը հայտարարել էր, որ 23-ամյա Եգորը ցանկանում է սպանել իրեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը