«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Լինդսի Լոհանը «Пусть говорят» շոուին մասնակցելու համար պահանջել է հանդիպում Պուտինի հետ

14:11, 22 օգոստոսի

Համաշխարհային աստղերը տարբեր երկրներից հրավերներ ստանալիս ներկայացնում են իրենց պահանջները, որոնք բավարարվելու դեպքում սիրով համաձայնում են առաջարկին։ Սովորաբար այդ պահանջները լինում են մասնավոր օդանավ, բարձրակարգ հյուրանոց, անվտանգության ապահովում, դիմահարդար, վարսահարդար, համապատասխան սնունդ։ Սակայն պարզվում է, Լինդսի Լոհանի ռայդերը (պահանջների ցուցակը) փոքր-ինչ տարբերվում է։

Հուլիսին Լոհանն ու իր ռուսաստանցի ընտրյալը՝ միլիոնատեր Եգոր Տարաբասովը (հայտնի գործարար Դմիտրի Տարաբասովի որդին), հայտնվել էին սկանդալային պատմության մեջ։ Դերասանուհին հայտարարել էր, որ 23-ամյա Եգորը ցանկանում է սպանել իրեն։ Նրա գոռգոռոցից արթնացել էին հարեւանները եւ ոստիկանություն կանչել։ Իսկ երբ իրավապահները ժամանել էին հասցեով, տեսել էին կոտրված մուտքի դուռը, ներս մտել, սակայն զույգն արդեն հեռացած էր եղել։

Այս դեպքի վերաբերյալ ռուսական «Пусть говорят» շոուն ցանկացել է հատուկ ռեպորտաժ պատրաստել եւ հրավիրել է Լոհանին։ Բնականաբար, խմբագրությունը պատրաստ է եղել իմանալ հանրահայտ դերասանուհու ռայդերը։

Այսպիսով, 30-ամյա դերասանուհին պահանջել է՝ մասնավոր թռիչք, անվտանգություն, Ռուսաստան մուտքի մեկ տարվա արտոնագիր, 500000 բրիտանական ֆունտ ստերլինգ, վարսավիր, դիմահարդար ու մատնահարդար՝ օդանավում, շքեղ պենտհաուս։ Բայց ամենահետաքրքիրը ցուցակի հետեւյալ երկու կետերն են՝ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ մի քանի լուսանկար նրա հետ։

TMZ-ի փոխանցմամբ՝ դերասանուհին բանակցել է շոուի կազմակերպիչների հետ, որոնք համաձայնել են նրա մի քանի պահանջներին։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ 30-ամյա ամերիկուհի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուսաստանցի գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան  է պատկանում լոնդոնյան Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, եւ նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է: 

Հետո հաղորդվել էր, որ Լոհանը նշանվել է Եգորի հետ՝ չնայած դերասանուհու ներկայացուցիչն անմիջապես հերքել էր տեղեկությունը: Բայց գեղեցկուհու ձախ ձեռքի մատնեմատին հայտնված «նշանադրության» մատանին ծնունդ էր տվել ապագա ամուսնության մասին լուրերին:

Իսկ ամռանը Լոհանն ու Եգորը խզեցին հարաբերությունները, քանզի դերասանուհին երիտասարդին մեղադրում է դավաճանության մեջ։ 

Աղբյուրը՝ Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել