Այսօր մենք արդեն հիշատակել ենք Քանյե Ուեսթի այս շաբաթվա ծանր գրաֆիկի մասին: Ռեփերը սեպտեմբերի 7-ին, Նյու Յորքում մեկնարկող Նորաձեւության շաբաթվա ընթացքում կներկայացնի Yeezy Season 4 հավաքածուն: Այդ նույն Նյու Յորքում Քանյեն Madison Square Garden –ում հերթական համերգը կտա, իսկ հետո ելույթ կունենա Վաշինգթոնում: Ուրբաթ Քանյեն ելույթ կունենա Harper's Bazaar's Icons երեկույթում, որը կայցելեն Քիմը, Քրիս Ջենները, Քենդալն ու Քայլին:
Եվ այսպես, այդ նույն Նորաձեւության շաբաթվա մասին: Մենք բոլորս հրաշալի հիշում ենք Քանյե Ուեսթի հավաքածուի նախորդ շքեղ ցուցադրությունը, երբ անցած տարի ռեփերը բաց քասթինգ էր կազմակերպել ու Նյու Յորքի փողոցներից հարյուրավոր մարդկանց հավաքել, որ մասնակցեն իր հավաքածուի ցուցադրությանը: Ասում են, թե պոդիումին հայտնվելու համար այդ մարդկանցից յուրաքանչյուրը 150 ական դոլար է ստացել:
Եվ այս անգամ էլ Քանյեն որոշել է առանձնապես շատ չդիմել պրոֆեսիոնալ մոդելների օգնությանն ու հայտարարել է քասթինգ՝ հրապարակելով ահա այսպիսի հայտարարություն.
«Քասթինգ: Միայն տարբերվող ռասսաների (multiracial) ներկայացուցիչներին: Խնդրում ենք գալ առանց շպարի՝ կիրակի, ժամը 11-ից 5-ը»:
Այս հայտարարությունը միանգամից բուռն արձագանք է առաջացրել համացանցում: Մարդիկ տարբեր տեսակետներ էին հայտնում, թե ում նկատի ուներ Քանյեն, բայց մեծամասնությունը վստահ է, որ ռեփերը իր շոուում չի ներառելու սպիտակ մոդելներին ու քասթինգի կամավորներին:
«Պատկերացնո՞ւմ եք, ինչ արձագանք կլիներ, եթե սպիտակամորթ երգիչը գրեր՝ «Միայն սպիտակամորթ կանայք»,- գրել է օգտատերերից մեկը
«Սա ինչ է՝ սպիտակամորթների դե՞մ է »- տարակուսել է մեկ այլ օգտատեր:
«Միայն մուլտիռասայականները: Ի՞նչ է սա նշանակում: Մաշկի սեւության որոշակի աստիճան կա, որը պետք է ուսումնասիրվի՞», գրել են ռեփերի միկրոբլոգների զայրացած բաժանորդները:
«Չի՛ կարելի այսպես: Նորաձեւության ինդուստրիան առանց այդ էլ անտեսում է սեւամորթ մոդելներին, իսկ Քանյեն չպետք է կրակի մեջ յուղ լցնի»,- գրելէ մեկ ուրիշ օգտատեր
Նշենք, որ չնայած աղմուկին ու քննարկումներին, երեկ մի քանի հազար մարդ էր գնացել քասթինգի:
Աղբյուր՝ New York Daily News
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն