Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի արարողությանը ներկա էին կինոնկարի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը, գկխավոր դերակատարներ օսկարակիր Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ Լե Բոնը, Անջելա Սարաֆայանը, ֆիլմի սաունդթերքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը եւ ուրիշներ։
Առաջին ցուցադրությունից հետո ֆիլմի անձնակազմը հարցազրույցներ է տվել տարբեր պարբերականների։ Գլխավոր դերակատարներից Օսկար Այզեքը, որը ֆիլմում մարմնավորում է հայ համեստ դեղագետ Միքայելի կերպարը, The New York Times-ին (Facebook-ում ուղիղ միացումով) հարցազրույց է տվել եւ պատմել «Խոստում» եւ «Աստղային պատերազմներ» ֆիլմերի մասին։
«Ես խաղում եմ հայ ուսանող Միքայել Պողոսյանի դերը, որը 1915-ին գնում է Կոստանդնուպոլիս՝ սովորելու, եւ սիրահարվում է Շարլոտ Լե Բոնի կերտած կերպարին (Աննային)։ Բայց նա փոքրիկ գյուղից է, ուր թողել է իր նշանածին, որին խոստացել է վերադառնալ ուսում ստանալուց հետո։ Սիրային եռանկյունի է ստեղծվում (քանզի Աննան արդեն բոյֆրենդ ունի՝ Քրիստիան Բեյլի կերպարը – խմբ.)։ Սիրային պատմություն՝ դրամատիկ հիմքով»,- խոսքը սկսում է 37-ամյա դերասանը։
Հաղորդավար Մեկադո Մըրֆիի հարցին՝ ինչ է նշանակում խաղալ ֆիլմում, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հայոց ցեղասպանության մասին, Օսկարը նշում է.
«Դա տարբեր նյութեր, հատկապես Ցեղասպանության վերապրածների վկայությունները ընթերցելու մի ամբողջ պրոցես է։ Ես փորձել եմ հասկանալ այդ իրավիճակը, մարդկանց նկատմամբ ցուցաբերված դաժանությունը, բաժանված ընտանիքները, ավերված գյուղերը եւ հասկանալ, թե ինչ են նրանք զգացել։ Հենց սա էր այս ամբողջ գործընթացի հիմնական մասը»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք