Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի արարողությանը ներկա էին կինոնկարի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը, գլխավոր դերակատարներ օսկարակիր Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ Լե Բոնը, Անջելա Սարաֆայանը, ֆիլմի սաունդթերքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը եւ ուրիշներ։
Ցուցադրությունից հետո ֆիլմի անձնակազմը՝ ռեժիսոր Թերի Ջորջը, դերասաններ Շարլոտ Լե Բոնը, Օսկար Այզեքը, Շոհրե Աղդաշլուն, Անջելա Սարաֆայանը, Մարուան Կենզարին եւ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, հանդիպել են ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցած լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ կասի ֆիլմի ռեժիսորը այն մարդկանց, ովքեր դեռ ժխտում են բացահայտ ճշմարտությունը.
«Այս իրադարձությունը ժխտելու երկու կողմ կա՝ թուրքական կառավարության քաղաքական ազդեցությունը, եւ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, որն այսօր, առավել քան երբեւէ, շատ մեծ է: Ամեն անգամ (կամ Ցեղասպանության տարելիցի ժամանակ, կամ նման ֆիլմերում), երբ նշվում է Հայոց ցեղասպանության մասին, մամուլում ժխտման մեծ ալիք է բարձրանում։ Ինձ եւ աշխարհի համար սա հարց չէ՝ եղե՞լ է Ցեղասպանություն, թե՞ ոչ։ Պատմական ուսումնասիրությունների մեծամասնությունը հաստատել են, որ հայերին բնաջնջելը պլանավորած է եղել։ Մենք պետք է այդ քննարկումից անցնենք այն հարցին, թե ինչու՞, ինչու՞ է այդպես պատահել, ինչպե՞ս պետք է առաջ շարժվենք, եւ ինչպե՞ս կարող ենք նորից հաշտեցնել այս երկու ազգերին։
Ադոլֆ Հիտլերը մինչեւ Լեհաստան ներխուժելը ասել էր. «Ո՞վ է հիմա խոսում հայերի մասին»։ Այսինքն, ցեղասպանության չճանաչումը դարձավ արդարացում նոր արյունահեղության համար։ Ուրեմն, այս իրադարձությունը պետք է բացահայտ քննարկվի։ Պետք է խոսել ոչ թե այն մասին, որ այս կամ այն փաստաթուղթը գոյություն չի ունեցել, այլ քննարկել՝ ինչպես կարելի է կանխել նման իրավիճակների կրկնությունը ապագայում»,- պատասխանել է ռեժիսոր Ջորջը (դիտել 15-րդ րոպեից)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար