Պետք է բաց լինել նորամուծությունների առջեւ եւ հավատալ սեփական ուժերին` սա է աշխարհահռչակ հայուհի, Jessica հանրահայտ բրենդի եւ աշխարհի մեգապոլիսներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր Ջեսիկա Վարդուղյանի հաջողության գաղտնիքը:
Հոլիվուդյան աստղերին եւ հայտնի քաղաքական գործիչներին սպասարկող հայուհին հաճախ է գալիս Հայաստան: Այս անգամ Ջեսիկան այստեղ է, որպեսզի իր փորձով կիսվի հայ մատնահարդարների հետ.
«Երկու տարին մեկ այցելում եմ Հայաստան: Արդեն 16 անգամ եղել եմ այստեղ: Գիտեմ, որ մատնահարդարման արվեստն այստեղ շատ տարածված է: Ցանկանում եմ իմ փորձով կիսվել հայ աջիկների հետ: Նրանց օգնելն ինձ համար շատ կարեւոր է: Բացի այդ` ինձ Հայաստանի հետ կապում են իմ արմատները»:
Արքայադուստր Դիանա, Ջուլիա Ռոբերթս, Սքարլեթ Յոհանսոն, Ջեսիկա Ալբա, Էշթոն Քաթչեր` նրանք միայն կեսն են այն հայտնի մարդկանց, որոնք եղել են Ջեսիկայի մշտական այցելուները: Տիկին Ջեսիկայից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հեշտ էր աշխատել աշխարհահռչակ աստղերի հետ.
«Նրանց հետ աշխատելը շատ հեշտ էր: Չգիտեմ` որքանով է հեշտ հայ կանանց հետ աշխատելը, բայց սովորաբար այն հայտնիները, որոնց սպասարկել եմ, միշտ շատ բարեհամբույր ու շնորհակալ են եղել: Նրանցից ոչ մեկի հետ երբեւէ խնդիր չեմ ունեցել»:
Մատնահարդարման մեջ բազմաթիվ նորամուծություններով հանդես եկած հայուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե որ երանգների լաքերն են նորաձեւ այս աշնանը.
«Այս աշնանը նորաձեւ են մուգ գույները: Աշունը, առհասարակ, ենթադրում է գույներ: Այդ գույների մեջ ընտրեք մուգ երանգները»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը