Համացանցում օրերս հայտնվել էր «Дом-2»–ի աստղ էլինա Կամիրենի սեքս տեսագրությունը: Այս նյութում մենք գեղագիտական նկատառումներով ձեզ կներկայացնենք մեկ այլ տեսագրություն, բայց նրանք ովքեր շատ են հետաքրքրվում, կարող են աղջկա տեսահոլովակը դիտել Life.ru կայքում:
Պարզվում է՝ հաքերները կոտրել էին աղջկա հեռախոսը Cloud հավելվածում, իսկ«Дом-2»-ն ցուցադրել էր այդ տեսագրությունը, որը հայտնվել էր համացանցում: Դրանից հետո Էլինան դատի է տվել նախագծին: Իսկ այսօր հայտնի է դարձել, որ 30-ամյա Էլինան որոշել է վաճառել իր ներքնազգեստը, որով նկարահանվել էր այդ սեքս տեսագրությունում:
«Այն բանից հետո, երբ իմ տեսագրությունը հայտնվեց համացանցում ու այն տեսավ 55 մլն հանդիսատես, ես սկսել եմ անհավանական քանակության նամակներ ստանալ տղամարդկանցից: Ոչ թե «արի ծանոթանանք» տարբերակով, այլ ինձ գրում են պարզապես այլասերվածները ու կներեք ՝ հարցնում են իմ սեռական օրգանների կառուցվածքի մասին: Ինձ մեծ գումարներ են առաջարկում, որպեսզի ես նրանց նվիրեմ իմ ներքնազգեստը: Ես կարծում եմ, որ մարդը, որը կոտրել է իմ հեռախոսն ու հրապարակել այդ տեսագրությունը լուրջ շեղումներ ունի ու ավելի վատ վիճակում է, քան թմրամոլները», պատմում է Էլինա Կամիրենը:
Կշռադատելով պահանջարկը ու գնահատելով հնարավոր շահույթը՝ Կամիրենը որոշել է չմերժել պոտենցիալ գնորդներին: Իր տնօրենի հետ միասին նա աճուրդ է կազմակերպելու ու բառացիորեն ազատվելու իր կեղտոտ ներքնազգեստից:
«Ստացված գումարը ես կտրամադրեմ սեռական շեղումներով մարդկանց բուժման հատուկ կենտրոններին: Նման պատմությունները շատ տհաճ են: Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ քանակության կանայք ու աղջիկներ են Ռուսաստանում կամ որեւէ այլ երկրում տառապում այլասերվածների վիրտուալ հարձակումներից: Ես ու տնօրենս որոշեցինք, որ այդպես ճիշտ կլինի: Անհրաժեշտ է, որ հիվանդ մարդկանց թիվը քչանա»- ամփոփել է «Дом-2» –ի նախկին մասնակիցը:
Էլինայի տնօրենի խոսքով աճուրդը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 10-ը: Նա, ով ամենաբարձր գինը կառաջարկի լոտի համար, կդառնա դրա սեփականատերը: Աճուրդի մանրամասները Էլինա Կամիրենը կհրապարակի սոցցանցերի իր էջերին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»