Նատաշա Կորոլյովան չի կարող Ուկրաինա մեկնել, քանի որ նրա մուտքը երկիր արգելել են։ Երգչուհին, որը սաստիկ վշտացել է այն նորությունից, որ իր անունը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սեւ ցուցակում է ընդգրկել, անկեղծացել է հարցազրույցում.
«Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ անեմ։ Այնտեղ իմ տատիկն է, նա 94 տարեկան է ու արդեն չի կարողանա այցելել ինձ։ Եվ ստացվում է, որ ես էլ առաջիկա հինգ տարիներին չեմ կարողանա այցելել նրան։ Եվ ես չեմ կարողանա նաեւ հորս գերեզմանը այցելել, կամ՝ եթե աստված չանի, նման դժբախտություն պատահի՝ տատիկիս հուղարկավորությանը ներկա լինել...Ծնվելով Կիեւում՝ դարձել եմ երգչուհի, որը Ռուսաստանում Ուկրաինայի ամենավառ ներկայացուցիչն է եղել։ Սա պարզապես ցնցող նախադեպ է։ Եվ դա վերաբերում է շատ հասարակ մարդկային երեւույթների, դրա համար էլ ինչ համար այդքան վիրավորական է»,- անթաքույց կսկիծով խոստովանել է երգչուհին։
Արգելված երգչուհու կարծիքով որոշ մարդիկ պարզապես որոշել են իրենց ինքնագովազդն անել իր հաշվին։
«Եվ ահա պարզվում է, ես իմ ստեղծագործությամբ «սպառնալիք եմ ներկայացնում պետության համար»։ Սա այն դեպքում, երբ վերջին 25 տարում Ուկրաինայում ապրող մարդիկ իրենց ասոցացնում են իմ երգերի հետ, երբ եւ՛ տղաները, եւ՛ աղջիկները մտածում են՝ «Չէ՞ որ այս երգը հենց իմ մասին է»։ Սա նշանակում է աշխարհը խելագարվել է՝ երկրագնդի այն մասում, որտեղ Ուկրաինան է։ Ես պարզապես չեմ կարողանում բառեր գտնել՝դժվարությամբ եմ ընտրում դրանք»,- գանգատվել է Նստաշան
Կորոլյովան հստակ չգիտի էլ, թե ինչի մեջ են իրեն մեղադրում։
«Ինտերնետում կարելի է կարդալ շատ բաներ, որոնք ասես նախանշում էին այս արգելքը։ Պարզվում է, ես Կրեմլի լրտեսն եմ։ Ես հենց նոր եմ իմացել, որ լրտես եմ։ Դե գոնե մեկ հաճելի նորություն՝ ես նախագահի սիրելի երգչուհին եմ։ Դե ինչ, նկատի կունենամ այսուհետ»,- մեջբերում է երգչուհուն «Московский Комсомолец»։
ՈւԱԾ որոշման պատճառով Կորոլյովան ստիպված է եղել չեղարկել Ուկրաինայում ծրագրված համերգը։ Մինչդեռ 4000 տեղանոց դահլիճի տոմսերն արդեն վաճառված էին։
Ն
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են