Հարսանիքը ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու կյանքում հիանալի իրադարձություն է, սակայն, ցավոք, շատ դեպքերում ամուսնությունն ավարտվում է ապահարզանով։ Եվ դրանում վերջին դերը չեն խաղում սխալ պատկերացումները։
Այսպես՝ այս մտքերով չի կարելի ամուսնանալ
1. Բոլորն արդեն ամուսնացած են եւ երեխաներ ունեն, իսկ ես մենակ եմ
Շտապելը դեռ ոչ մեկին չի օգնել ճիշտ ընտրություն կատարելու հարցում։ Բացի այդ, լավ միայնությունը միապաղաղ ամուսնությունից լավ է։
2. Ամեն բան կփոխվի հարսանիքից հետո
Իհարկե, եթե նախքան ամուսնանալը նա իրեն թույլ է տալիս խմել, աղջիկների սիրահետել, ձեզ վրա ձեռք բարձրացնել, ապա անձնագրում կնիքը նրան կախարդական ձեւով չի փոխի։ Պատրանքներ մի՛ տածիր։ Նրան ուշադիր նայի՛ր. հենց այդ նույն մարդու հետ ես դու պատրաստվում ապրել։ Պատրա՞ստ ես
3. Ես հոգնել եմ մենությունից
Երբեք չի կարելի ինչ–որ բան սկսել բացասական հույզերով առաջնորդվելով։ Բարձրաձայն ասա քո ցանկությունը. «Ես ուզում եմ ամուսնանալ, քանի որ հոգնել եմ մենությունից եւ չեմ ուզում միայնակ մնալ»։ Տեսնու՞մ ես. կատարյալ բացասական հույզեր։ Հոգնել եմ, մենություն, չեմ ուզում, միայնակ… Անգամ եթե ամուսնանաս, անգիտակցաբար կսկսես քայքայել ընտանիքդ ներսից։
4. Ինձ համար միեւնույնն է, որ մենք տարբեր ենք
Իհարկե, վատ է ապրել սեփական ստվերի հետ։ Բայց կա փոխլրացնող բազմազանություն եւ կա անհամատեղելիություն։ Օրինակ՝ նա պաշտում է մաքրությունը, իսկ դու չլվացած ամանները թողնում ես լվացարանում։ Կամ դու հավատարիմ ես, իսկ նա ազատություն է սիրում։ Չի կարելի նաեւ հաշվի չառնել մտավոր մակարդակների տարբերությունը։
5. Ես նրան սիրում եմ, իսկ մնացածը կարեւոր չէ
Սերը լավ բան է, բայց այն չպետք է դուրս մղի մնացած բաները։ Մասնավորապես քո հետաքրքրությունները, ձգտումները եւ ցանկությունները։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ