«Օծանելիքը դեղամիջոց է սիրո և գեղեցկության համար։ Այն կնոջ ընկերն է, եւ արտացոլում է ոչ միայն նրա ներքին գեղեցկությունը, այլև թևեր տալիս նրան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսատանի առաջատար պարֆյումեր, ռուսական FIFI Awards-ի ժյուրիի փոխնախագահ Ժաննա Գլադկովան։
Ըստ Գլադկովայի՝ յուրաքանչյուրն ունի օծանելիքի իր պահարանը. որքան մարդն էմոցիոնալ է, այդքան մեծ է նրա պահարանը։
«Ինչպես զուգընկեր, այնպես էլ օծանելիք ընտրելիս պետք է առաջնորդվել սրտով, ինտուիտիվ։ Կանայք դա կարողանում են։ Իսկ սխալ ընտրած բուրմունքը կարող է ոչ միայն ավելորդ գլխացավի պատճառ դառնալ, այլև ոչնչացնել ձեր առանձնահատկությունը, ձեր ներքին ուժը։ Այդ ժամանակ ձեզ չեն օգնի անգամ ճիշտ ըմտրված հագուստն ու դիմահարդարումը։ Օծանելիքը պետք է քողարկի ձեր թերություններն ու ընդգծի ձեր լույսը։ Այն իսկապես կարող է փոխել ձեր կյանքը։ Զուր չեն առաջին պարֆյումերներին կախարդներ կոչում»,-նշեց նա։
Խոսելով սեզոնի միտումների մասին, հայտնի պարֆյումերը նշեց, որ այս տարի նախընտրելի է թեթև, անտեսանելի բուրմունքը, իսկ շեշտը դրվում է նրբության վրա։
Լուսինե Իսրայելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ