Հարվարդի համալսարանի ուսանող Մայքլն ավելի քան 40 երկրում է եղել, բայց այն, ինչ տեսել է Հայաստանում, նրան տպավորել է ամենից շատ: 20-ամյա ազգությամբ չինացի երիտասարդն առաջին անգամ մեր երկրի մասին լսել է իր 80-ամյա պապիկից, որը 1950-ական թվականներին ուսանել է Ռուսաստանում, բայց որոշումը՝ gալ ու տեսնել Հայաստանը, նա կայացրել է համալսարանում իր հայազգի ընկերոջ հետ ծանոթությունից հետո:
«Հետո տեղեկացա, որ համալսարանը ծրագիր ունի Հայաստանի Կենտրոնական բանկում երկու ամիս աշխատելու, եւ ես որոշեցի մասնակցել, քանի որ Հայաստանը պարզապես հրաշալի թվաց ինձ լուսանկարներով եւ հոդվածներով, որոնք ես տեսա համացանցում: Ես մտածեցի, որ նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում եւ որոշեցի գալ Հայաստան»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նա:
Իր հայկական արկածներով Միքայելը կիսվել է համացանցում՝ հոլովակներ տեղադրելով: Ասում է՝ հասկացել է, որ իր շրջապատի մարդիկ շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, ուստի որոշել է իր հոլովակներով պատմել մեր երկրի մասին: Նա տպավորվել է մեր երկրի դարավոր պատմությամբ ու թե ինչպես են հայերը պահպանում իրենց այցյալն ու մշակույթը.
«Ինչպես Չինաստանը, Հայաստանը եւս հազարավոր տարիների պատմություն ունի: Հայաստանը պահպանել է իր հնագույն պատմությունը շատ լավ, որը ոչ միշտ է հանդիպում այլ երկրների մոտ: Մարդիկ, որոնց ես հանդիպեցի Հայաստանում, շատ լավ հասկանում եւ պահպանում են իրենց պատմությունն ու մշակույթը»:
Չինացի ճանապարհորդին ամենից շատ ապշեցրել է հայերի հյուրընկալությունը.
«Առաջին տպավորություններս Հայաստանի մասին հրաշալի են առաջին հերթին ինձ հանդիպած բարի մարդկանց շնորհիվ: Նրանցից շատերը երբեք չէին տեսել չինացի, բայց պատրաստակամ էին օգնել»,-ասաց նա՝ խոստավանելով, որ իրեն անտարբեր չի թողել նաեւ հայկական խոորվածի համն ու հոտը:
«Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որ նրան դուր չի եկել Հայաստանում» հարցին Միքայելը պատասխանեց. «Ծխողների մեծ քանակը»:
Բացի Երեւանից, Միքայելը եղել է նաեւ Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Դիլիջանում եւ Գյումրիում:
Շուշան Շատիկյան, Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով