Այդ հիմա է բժշկությունն այնքան զարգացել, որ կարող է «բաժանել» սիամական երկվորյակներին, սակայն նախկինում դա անհնար էր, եւ նրանք ստիպված էին մինչեւ մահ մեկ մարդու կյանքով ապրել: Cosmo.ru-ն ներկայացնում է սիամական երկվորյակների, որոնց «միությունը» չի խանգարել հաջող կարիերա անել եւ ունենալ անձնական կյանք:
Չանգ եւ Էնգ Բանքերներ
1811 թվականին Սիամում արտասովոր երախաներ ծնվեցին, այնքան արտասովոր, որ Սիամի թագավորը հրամայեց սպանել երեխաներին, որոպեսզի նրանք հանկարծ «վարակի» աղբյուր չդառնան: Սակայն մայրը հրաժարվում է կատարել թագավորի հրամանն ու փրկում իր երեխաներին: Շուտով Չանգին եւ Էնգին նկատում է բրիտանացի գործարար Ռոբերտ Հանթերն ու առաջարկում նրանց խաղալ իր կրկեսում: Այդպիսով, եղբայրները շրջագայում են ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում մինչեւ 21 տարեկանը: Այդ տարիքում նրանք բավականին խոշոր գումար են կուտակած լինում եւ կարողանում են ԱՄՆ-ում ֆերմա գնել: 1843-ին եղբայրներն ամուսնանում են երկու քույրերի հետ: Չանգն ունենում է 10 զավակ, Էնգը՝ 11: Եղբայրները մահանում են 63 տարեկանում:
Ռոզա եւ Ժոզեֆա Բլաժեկներ
Քույրերը ծնվել են Բոհեմիայում (ներկայում՝ Չեխիա), 1878 թվականին: Ծնողներն այքան վախեցած էին նրանց տեսքից, որ որոշում են չկերակրել նրանց այնքան ժամանակ, մինչ նրանք կմահանան: Հայտնի չէ, սակայն, թե հետագայում ինչն է ստիպել նրանց մտափոխվել: Քանի որ քույրերը չէին կարող սովորել մյուս երեխաների հետ, ծնողները որոշում են նրանց տանը կրթել՝ սովորեցնելով պարել եւ նվագել: Շուտով Ռոզան սիրահարվում է մի գերմանացի սպայի: Ռոզան եւ Ժոզեֆինան մեկ ընդհանուր սեռական օրգան ունեին, այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում սեքսի մասին խոսք անգամ չէր կարող լինել, բայց կարճ ժամանակ անց Ժոզեֆան տեղի է տալիս եւ թույլատրում քրոջն իր սիրելիի հետ սեքսով զբաղվել: Արդյունքում Ռոզան հղիանում է: Հենց Ռոզան, քանի որ երկվորյակներից յուրաքանչյուրն իր արգանդն ուներ: Երախան բացարձակ առողջ է ծնվում: Գերմանացի սպան, սակայն, զոհվում է պատերազմում: Որոշ ժամանակ անց քույրերը կրկին սիրահարվում են եւ ցանկանում ամուսնանալ, սակայն նրանց չեն թույլատրում՝ պնդելով, որ դա երկակի ամուսնություն է, ինչն անօրինական է:
Ռոզան եւ Ժոզեֆան մահանում են 1922-ին: Ժոզեֆան հիվանդանում է դեղնախտով: Բժիշկներն առաջարկում են առանձնացնել Ռոզային, որպեսզի գոնե նրա կյանքը փրկեն, սակայն նա հրաժարվում է:
Միլի եւ Քրիստինա Մակոյներ
Աղջիկները ծնվել են Հարավային Կարոլինայում՝ ստրուկների ընտանիքում: Երբ նրանք ութ ամսական են դառնում, նրանց մոր հետ վաճառում են: Նոր տերն անմիջապես որոշում է աղջիկներին ներգրավել կրկեսում: Նրանց սովորեցնում են երգել: Տիրոջ մահից հետո աղջիկներին «ժառանգում է» նրա որդին՝ Ժոզեֆը, եւ որոշում քույրերին աստղ դարձնել: Մակոյներն այնքան լավ են երգում, որ շուտով բոլոը մոռանում են նրանց ֆիզիկական խնդիրների մասին:
Ստրկության վերացումից հետո քույրերը, որոնք արդեն բավականաչափ հարուստ էին, վերադառնում են Հարավային Կարոլինա, տուն գնում ու ապրում միասին մինչեւ 61 տարեկանը:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Թարգմանությունը՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ