Հին Չինաստանում մի սարսափելի ավանդույթ կար, որը դեֆորմացնում էր աղջիկների ոտնաթաթերը՝ տղամարդկանց սեռական երեւակայությանը հագուրդ տալու նպատակով: Հայտնի չէ, թե կանանց ոտնաթաթերը կապելու միջոցով փոքրացնելու ավանդույթը որտեղից է գալիս:
Լեգենդներից մեկի համաձայն՝ Սյաո Բաոցզյուան կայսրը մի ստրկուհի ուներ, որն անչափ փոքր ոտնաթաթեր ուներ: Նա բոկոտն պարում էր ոսկեզօծ սրահում, որտեղ ջրաշուշաններ էին պատկերված: Մի անգամ նրան պարելիս տեսնում է կայսրն ու բացակնաչում՝ «Նրա ոտքերի յուրաքանչյուր հպումից ջրաշուշանները ծաղկում են»: Հավանաբար հենց այստեղից էլ գալիս է «ջրաշուշան ոտք» արտահայտությունը, որը բնորոշում էր շատ փոքր ոտնաթաթերով կանանց:
Ոտնաթաթերի դեֆորմացումն, ըստ չինացիների, վկայում էր կնոջ՝ թույլ եւ փխրուն լինելու մասին: Նման կինն անչափ գրավիչ եւ սեքսուալ էր տղամարդկանց աչքերում: Իսկ իրականում կինը դառնում էր սեփական մարմնի գերին: Սկսած 5-6 տարեկանից՝ նրանց ոտաթաթերն ամուր կապում էին: Այնքան, մինչեւ մատները սերտաճեին: Իդեալական էր համարվում 7 սմ երկարության ոտքը: Ընդ որում՝ կանանց արգելվում էր կապերը քանդել, լվանալ ոտքերը: Անգամ անկողին մտնելիս չէր կարելի հանել կոշիկները… Շատ ժամանակ կանայք մահանում էին վարակներից:
Փոքր ոտքով կանայք գրավում էին տղամարդկանց, իսկ սովորական երկարության ոտնաթաթերով կանանց ծաղրում էին: Բարեհաջող ամուսնության հնարավորություն վերջինները գրեթե չունեին: Նրանք անգամ հարուստների տանը չէին կարող ծառա աշխատել, քանի որ նույնիսկ աղախինը պետք է կապկպված ոտքերով լիներ: Ասում էին՝ որքան դանդաղ եւ կաշկանդված էր քայլում կինը, այնքան հարուստ կարգավիճակ նա ուներ:
Թեեւ 1902 թվականին կայսրը հրամայեց դադարեցնել աղջիկներին նման կտտանքների ենթարկելը, այնուամենայնիվ, ոտնաթաթերը փոքրացնելու ավանդույթը Չինաստանում վերջնականապես վերացավ միայն 1949 թվականից սկսած:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Թարգմանությունը՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել