Ինչպե՞ս են ապրում գայլերը, ինչպե՞ս են որս կատարում առյուծները, ինչո՞վ են կապիկները նման մարդկանց եւ որքա՞ն մեծության կարող են հասնել հսկայական արջերը՝ այս հարցերի պատասխանները հետաքրքրում են շատերին, սակայն ոչ բոլորը դրանք պարզելու համար պատրաստ են կիրառել անձնական փորձը: Մինչդեռ աշխարհում կան մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրում են վայրի բնությանն ու դրա բնակիչների ուսունասիրությանը: Նրանք կողք կողքի ապրում են այդ կենդանիների հետ, կերակրում նրանց ու դառնում անբաժան ընկերներ: NEWS.am STYLE-ը ներկայացանում է 5 խիզախ կենդանասերների, որոնք առյուծների, գայլերի, կապիկների ու արջերի լավագույն ընկերներն են:)
Քեւին Ռիչարդսոն
Քեւին Ռիչարդսոնը վայրի կենդանիների սիրահար է, որը զբաղվում է նրանց ուսումնասիրությամբ: Քեւինը հեշտությամբ է լեզու գտնում բորենիների, վագրերի եւ այլ վայրի կենդանիների հետ, սակայն առավել հայտնի է առյուծների հետ իր անսովոր կապով: Քեւինը հանգիստ կարող է շրջել նրանց կողքին, իսկ առյուծները նրա վրա հարձակվելու փոխարեն փոխադարձաբար շոյում են նրան: Բանն այն է, որ Քեւինը տվյալ առյուծներին ճանաչում է նրանց ծնված օրվանից: Նա այդ առյուծներին փրկել է՝ նրանց կյանքի համար անբարենպաստ վայրերից բերելով վայրի բնություն, որտեղ էլ սովորեցրել է անել առաջին քայլերը:
Շոն Էլլիս
Շոն Էլլիսին շատերը կճանաչեն հանրահայտ հեռուստաշոուից, որը կոչվում է «Կյանքը մարդագայլի հետ»: Հանուն այս կենդանիների ուսումնասիրության՝ Շոնը հրաժարվել է քաղաքակիրթ կյանքից եւ բնակվում է գայլերի ոհմակի հետ: Հետաքրքիրն այն է, որ գայլերը լսում են նրան եւ հնազանդվում: Նա անփոխարինելի առաջնորդ է նրանց համար:
Ոմանք նրան խենթ են համարում, որն անդադար վտանգում է կյանքը վայրի կենդանիների շրջապատում, ոմանք կարծում են՝ նա պարզապես փառքի է ձգտում, իսկ Շոնի գործի երկրպագուներն արդեն համոզվել են, որ նա պարզապես սիրում է գայլերին եւ նվիրումով բացահայտում է այս կենդանիների առանձնահատկությունները:
Չարլի Վանդերգոու
Նախկին ուսուցիչը 20 տարի ապրել է Ալյասկայում, որտեղ ուսումնասիրել է գրիզլի տեսակի արջերին: Ընդ որում, նա այս կենդանիների մասին պատկերացում կազմել է սեփական ուսումնասիրություններով: Թեպետ չէր թույլատրվում, սակայն Չարլին պարբերաբար կերակրում էր արջերին, ինչի արդյունքում էլ այս կենդանիները նրա ներկայությանն այնքան են սովորել, որ այսօր նրան ընկեր են համարում:
Ջեյն Գուդոլ
84-ամյա այս կինն իր կյանքի 45 տարիները նվիրել է շիմպանզեների ուսումնասիիրությանը: Այս կապիկների հանդեպ նրա սերն առաջացել է դեռ մանկուց, երբ փոքր տարիքում նվեր է ստացել խաղալիք շիմպանզե:
Այդ օրվանից սկսած Ջեյնին հետաքրքրել է շիմպանզեների մասին ամեն ինչ, նա հազարավոր գրքեր է կարդացել նրանց մասին, սակայն դրանով չի բավարարվել եւ որոշել է անձամբ շփվել ու հասկանալ նրանց:
Սայմոն Քինգ
Սայմոն Քինգը բրիտանացի հայտի հաղորդավար եւ օպերատոր է, որը նկարահանում է վայրի բնության մասին վավերագրական ֆիլմեր: Ավելորդ է մանրաասնելը, որ Սայմոնը երկար օրեր եւ ամիսներ է անցկացնում վայրի բնության մեջ՝ շփվելով դրա ամենատարբեր բնակիչների հետ:
Վայրի կենդանիների հետ ընկերանալ երազող՝ Սյունե Առաքելյան:)
Լուսանկարները՝ Facebook-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել