Այս պատմությունը պրոֆեսիոնալ լրագրող, իր գործի նվիրյալ Նելլի Բլայի մասին է: Մերօրյա լրագրության մեջ քիչ են հանդիպում այնպիսինները, որոնք պատրաստ են իրենց առողջությունն ու կյանքը վտանգի տակ դնել՝ հանուն պրոֆեսիոնալ աշխատանքի: Նելլին այդպիսիններից չէր:
1864 թվականին Փենսիլվանիայում, նախկին դատավորի ընտանիքում աղջիկ է ծնվում, որին կոչում են Էլիզաբեթ Ջեյն Քոքրեյն: Նա տան կրտսերն էր եւ ուներ 12 եղբայր եւ քույր: Երբ նա 6 տարեկան էր, նրա հայրը մահանում է, եւ ընտանիքի համար դժվար ժամանակներ են սկսվում: Էլիզաբեթը ստիպված է լինում լքել դրպրոցը եւ կիսատ թողնել ուսումը:
18 տարեկանում աղջիկն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Փիթսբուրգ: Մի անգամ նրա ձեռքի տակ է հայտնվում The Pittsburgh Dispatch թերթը, որի հոդվածներից մեկում պախարակում էինք աշխատող կանանց: Հոդվածից վրդովված՝ Էլիզաբեթը նամակ է գրում խմբագրություն, եւ այն այնքան է դուր գալիս թերթի գլխավոր խմգաբրին, որ Էլիզաբեթին առաջարկում են թղթակցել՝ շաբաթական 5 դոլարով: Այսպես սկսվում է նրա լրագրողական կարիերան, եւ Էլիզաբեթը դառնում է Նելլի Բլայ:
Այդ ժամանակահատվածում կանայք հազվադեպ էին տպագրվում եւ եթե անգամ հոդվածներ էին գրում, ապա խոհարարության, նորաձեւության մասին, սակայն Էլիզաբեթին դա չէր բավարարում: Աղջիկը սկսում է խնդրահարույց թեմաներ արծարծել, եւ, ի վերջո, արժանանում խմբագրի կշտամբանքներին: Նելլին ստիպված է լինում դուրս գալ աշխատանքից եւ տեղափոխվել Նյու Յորք: Այնտեղ նա հանդիպում է Ջոզեֆ Պուլիցերին (Հենց նրան, որի անունով հեղինակավոր մրցանակ է շնորհվում լրագրության ասպարեզում) եւ աշխատանքի անցնում New York World թերթում: Խմբագրի առաջին իսկ առաջադրանքը կրակ է վառում Նելլիի աչքերում: Նրա առջեւ խնդիր են դնում՝ ձեւանալ խենթ ու որոշ ժամանակ բնակվել Բլեքուելի հոգեբուժարանում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում են պահվում հիվանդները:
Նելլին անցնում է գործի: Նրան հաջողվում է բժիշկներին համոզել, որ հոգեկան խնդիրներ ունի, եւ նրան տեղափոխում են հոգեբուժարան: Այն, ինչ տեսնում է այնտեղ աղջիկը, պարզապես ցնցում է նրան: Դուրս գալով հոգեբուժարանից՝ Նելլի Բլայը սկանդալային հոդված է գրում հիվանդանոցի պայմանների եւ բուժանձնակազմի անթույլատերլի վարքագծի մասին: Հոդվածը մեծ հռչակ է բերում նրան, եւ Նելլիին սկսում են կոչել «Լեդի Սենսացիա»:
Սակայն Նելլին անընդհատ արկածներ էր որոնում եւ մի օր իր խմբագրին առաջարկում է շրջագայել աշխարով մեկ 80 օր եւ թղթին հանձնել այն, ինչ կհանդիպի ճանապարհին: Այդպես, «Լեդի Սենսացիան» շրջագայում է Ֆրանսիայով, Անգլիայով, Իտալիայով, Սինգապորով, Ճապոնիայով: Սակայն փառքն ունի իր հակառակ կողմը: Նելլիին սկսում են ամենուր ճանաչել եւ արդեն դժվար է լինում ծպտվել այլ մարդկանց անունների ներքո եւ լրագրողական գաղտնի հետաքննություններ իրականացնել: Թողնելով ժուռնալիստիկան՝ Նելլին 31 տարեկանում ամուսնանում է միլիարդատեր Ռոբերտ Սիմանի հետ, որը տասը տարի անց մահանում է՝ իր գործը կտակելով կնոջը: Սակայն աշխատակիցների խաբեբայությունների պատճառով Նելլին արագ սնանկանում է եւ որոշում կրկին վերադառնալ լրագրություն: Նա շարունակում է գրել կանանց իրավունքների մասին եւ ռեպորտաժներ վարում Առաջին աշխարհամարտի ռամաճակատից:
«Լեդի Սենսացիան» մահանում է թոքախտից՝ 57 տարեկանում:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Թարգմանեց Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ