Ուրիշ ինչո՞վ կարելի է զբաղվել ամռանը))) Եթե ցանկանում եք անվնաս ու հասարակ միջոցով ազատվել մի քանի կիլոգրամից, համատեղել օգտակարը հաճելիի հետ, ապա սեքսով զբաղվեք։
Սեքսը նույն մարզանքն է, որի ընթացքում լավանում է զարկերակն ու արագանում շնչառությունը, հետեւաբար այրվում են կալորիաները։ Սեքսի ժամանակ զարկերակի միջին հաճախությունը կազմում է րոպեում 120 հարված։
Նման զարկերակ է նկատվում բոլոր նրանց մոտ, ովքեր մարզվում են մարզասրահում։
Բացի այդ՝ տեղի է ունենում մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նույնպես նպաստում է նիհարելուն։ Իսկ օրգազմի ժամանակ զարկերակը հաճախանում է՝ հասնելով րոպեում մինչեւ 140 հարվածի, այդ ժամանակ կալորիաները շատ ակտիվ են այրվում։ Եթե սեքսի ժամանակ կալորիաներ են այրվում՝ ուրեմն մարդը կարող է նիհարել։
Բայց նշենք, որ նիհարելու համար պետք է շաբաթական առնվազն հինգ անգամ սեքսով զբաղվել, ընդ որում ամեն անգամ առնվազն մեկ ժամ տեւողությամբ։
Այնպես որ, սեքսից նիհարելու հետ կապված ապշեցուցիչ էֆեկտ ակնկալելուց առաջ արժե սթափ գնահատել սեփական հնարավորությունները։ Շատ կարեւոր է, որ զուգընկերները բավարարված լինեն սեքսով, հակառակ դեպքում նիհարել չի հաջողվի։ Բանն այն է, որ եթե մարդը դժգոհ է սեքսից, նա ուզում է այդ դժգոհությունը փոխհատուցել համեղ ուտելիքով։ Համապատասխանաբար, այդպես նա քաշ է հավաքում։
Իսկ եթե սեքսը բավականություն է պատճառում, այդ դեպքում շատ ուտելու պահանջը վերանում է։ Եվ այսպես, սեքս սննդակարգի էությունը մարդու սեռական կյանքը բարելավելն է։
Մարդը բավականություն է ստանում եւ ուտելիքից, եւ սեքսից, որովհետեւ այդ ընթացքում մարդն ուրախություն է զգում։
Պարզապես պետք է սովորել սեքսից ավելի շատ ուրախություն ստանալ, քան ուտելիքից։ Այդ դեպքում սեքս սննդակարգն արդյունավետ կլինի ու կկարգավորի ձեր քաշը։
Աղբյուր՝ your-diet.ru-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին