Գերմանական Էրֆրուտ քաղաքում տեղի ունեցած խոհարարական մրցույթում հայ հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը «արտ կլաս» անվանակարգում նվաճել է առաջին մրցանակը: Վերան պայքարել է տարբեր երկրներից ժամանած 500 խոհարարների հետ: «Ես 100 միավոր ստացա 100 հնարավորից` «Սառցե շրջան» մուլտֆիլմի սկյուռիկի շաքարե արձանիկի համար»,- NEWS.am STYLE-ին ասաց խոհարարը:
Սկյուռիկն իսկապես զարմանահրաշ է. նա կանգնած է երկու թաթի վրա, նկատելի է նրա մորթու յուրաքանաչյուր աղվամազը: Հարկ է նշել նաեւ արձանիկի գեղարվեստական բաղադրիչը. աշխույժ ու զվարճալի սկյուռիկի կերպարը, որը պաշտում է ընկույզ եւ իր շիկակարմիր ընկերուհուն, որին եւս հրուշակագործը կարողացել է մեծ վարպետությամբ պատրաստել:
NEWS.am STYLE-ին Վերան ասաց, որ իր սիրելի թեման մուլտֆիլմի հերոսների շաքարե արձանիկներն են: Նա նաեւ խոստովանում է, որ քաղցրակեր է: Ինչ վերաբերում է ավելորդ կալորիաներին, ապա Վերան պատասխանեց. «Ես փաստերին ավելի շատ եմ հավատում, քան տեսությանը: Ես քաղցրավենիք ուտում եմ եւ չեմ գիրանում: Նշանակում է, եթե քաղցրը գիրացնում է, ապա ես բացառություն եմ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն