Նա անկեղծորեն ասում է այդ մասին
Դուք նրան չեք կարող փոխել։ Եթե նա անկեղծորեն ասում է, որ իր մտադրությունները Ձեր նկատմամբ լուրջ չեն, փախեք։ Լավ է, երբ տղամարդն ասում է ճշմարտությունը, բայց եթե Ձեզ լուրջ ու լիարժեք հարաբերություններ են պետք՝ ուրեմն Ձեր կյանքի ուղիները տարբեր են։
Նա որոշակի հեռավորություն է պահպանում
Եթե նա միտումնավոր է որոշակի հեռավորություն պահպանում ձեր միջև՝ ուրեմն մտածելու բան ունեք։ Սովորաբար տղամարդը, որը Ձեզ լուրջ է վերաբերվում, ամբողջությամբ լուծվում է հարաբերություններում, այլ ոչ թե հեռանում։ Հետևեք նրա վարքագծին՝ ինչ հաճախությամբ է զանգահարում, հետաքրքրվում Ձեզնով, պատմում ինքն իր մասին։
Նրա ընկերները
Եթե տղամարդը Ձեզ ծանոթացրել է իր ընկերների հետ, նրանցից փորձեք նրբանկատորեն պարզել, թե որքանով հուսալի է ձեր զուգընկերը։ Հնարավոր է զրույցի ժամանակ նրանք կհիշատակեն նաև նրա նախկին հարաբերությունների մասին։ Այդպես դուք կհասկանաք, նրա սիրտը կոտրված է , թե՞ ոչ, ինչպես էր նա վերաբերվում իր նախկին սիրուն և այլն։
Նա հարաբերությունների փորձ չունի
Եթե նա հարաբերությունների փորձ չունի, ուրեմն հնարավոր է պարզապես չգիտի, թե ինչպես ճիշտ կառուցի դրանք։ Խոսեք նրա հետ, իմացեք, թե ինչպիսին է տեսնում իր ապագան։ Եթե Ձեր հետաքրքրությունները համընկնում են՝ փորձեք միասին ինչ-որ բան կառուցել։
Նա Ձեզ ժամանակ չի հատկացնում
Եթե նա հայտնվում է միայն այն ժամանակ, երբ իրեն է հարմար, կամ էլ երբ ժամանակ ունի, դա շատ վատ նշան է։ Տղամարդը պետք է ցանկանա Ձեզ հետ ժամանակ անցկացնել, այլ ոչ թե անհետանա ու զանգահարի միայն երբ ուրիշ զբաղմունք չունի։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը