Ձմեռային սննդակարգը հարմար է թե՛ նիհարելու, թե՛ օրգանիզմն ամրապնդելու համար։ Այս սննդակարգը կօգնի կայունացնել օրգանիզմի նյութափոխանակությունն ու ամրապնդել իմունիտետը։ Ձմեռային սննդակարգը Ձեզ կազատի մի քանի ավելորդ կիլոգրամներից եւ, իհարկե, կօգնի շտկել կազմվածքը։
Ձմեռային սննդակարգին կարելի է հետեւել մեկ- երկու շաբաթ։ Այդ ընթացքում կարելի է հեշտությամբ նիհարել երկուսից հինգ կիլոգրամով։ Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված սննդակարգ։
Ձմեռային սննդակարգի ճաշացանկը
Ճաշացանկը կարելի է կազմել՝ ըստ սեփական նախասիրությունների, թույլատրված մթերքների շրջանակում։ Անհրաժեշտ է սննդի մեջ գործածել բուսական ու կենդանական ճարպեր ու, իհարկե, սպիտակուցներ։ Գլխավորը օրվա չափաբաժինը չգերազանցելն է։ Սպիտակուցները՝ 100 գրամ, ճարպերը՝ 30 գրամ։
Սննդակարգի համար անհրաժեշտ մթերքների ցանկը պետք է կազմված լինի ոչ յուղոտ ձկից, մսից, ոլոռազգիներից, ձվից, հնդկաձավարից, սոյայից ու թթվակաթնային մթերքներից՝ ցածր յուղայնությամբ։
Ճարպերի աղբյուրներն են սերուցքային կարագը, ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը, հունական ընկույզը ու սերմերը։
Ածխաջրերից թույլատրվում են տարեկանի ալյուրից ու թեփից հացը, վարսակաշիլան, ծլեցրած հացահատիկը։ Ու, իհարկե, մրգերը՝ խնձոր, նարինջ, կիվի, բանան, ծիրանաչիր, կիտրոն, սեւասալոր ու թուզ։
Կարելի է պատրաստել ըմպելիքներ՝ թուրմերի ու հյութերի տեսքով։
Կտրականապես արգելվում է գործածել կոնֆետ, խմորեղեն, շոկոլադ։
Արգելված ըմպելիքներ՝ սուրճ, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլային ըմպելիքներ ու պահածոյածված հյութեր։ Պետք է սնվել օրական չորսից վեց անգամ։ Ընթրել ամենաուշը ժամը 19-ին։
Իհարկե, չարժե նաեւ մոռանալ, որ ձմեռային սննդակարգի շնորհիվ նիհարելու արդյունքը ուղղակիորեն կապված է օրգանիզմի անհատական առանձնահատկությունների հետ։
Աղբյուրը՝ health.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում