Թվում է, թե առաջին հայացքից անհնարին ու անհեթեթ թվացող սիրային պատմությունները ներկայացված են միայն գրքերում եւ հեռուստասերիալներում, սակայն Ջեյմի-Ռեյ Ռոբերթսոնի եւ Էնդի Փինդերսի պատմությունը ճիշտ հակառակն է ապացուցում:
Ջեյմիի ու Էնդիի սերը ծնվել է առաջին իսկ վայրկյանից, երբ զույգը ծանոթացել է:
«Երբ տեսա նրան, հասկացա, որ նա է հենց այն տամարդը, որի հետ պետք է անցկացնեմ ամբողջ կյանքս», - խոստովանում է Ջեյմին, իսկ Էնդին հավելում.
«Մեր աչքերն ընդամենը մի քանի վայրկյան հանդիպեցին, բայց դա ինձ մի ամբողջ հավերժություն թվաց: Այնպիսի տպավորություն էր, ասես ես նրա հոգու մեջ էի նայում»:
Այո, առաջին հայացքից այսքան ռոմանտիկ թվացող այս պատմությունը մի շատ մեծ խնդիր էր պարունակում: Իրականում Ջեյմին Էնդիի բնակարան էր եկել՝ որպես նրա որդու ընկերուհի, իսկ այցի նպատակն էր՝ ընկերոջ հոր հետ ծանոթանալը:
Այդ օրվանից անցել է 4 տարի, եւ Ջեյմին ու Էնդին արդեն սիրահար զույգի կարգավիճակում են, որոնք արդեն ունեն մեկ դուստր եւ այս ամառ պատրաստվում են ամուսնանալ, ավելին՝ Էնդիի որդին եւս հավանություն է տվել հոր եւ նախկին ընկերուհու հարաբերություններին:
Իրականում, երբ Ջեյմին զգացել է, որ հատուկ վերաբերմունք է տածում փեսացուի հոր հանդեպ, որոշել է խզել հարաբերությունները նրա հետ: Որոշ ժամանակ անց, սակայն, աղջիկը Facebook-ով կապվել է Էնդիի հետ, սակայն Էնդին, որն այդ ամբողջ ընթացքում փորձում էր մտքից հանել Ջեյմիին, որոշել է Facebook-ում ուղղակի ընկերական շփում պահպանել՝ չցանկանալով վիրավորել իր որդուն:
Սակայն շուտով զույգը որոշում է դուրս գալ համացանցային տիրույթից եւ հանդիպել: Այդ հանդիպումը ճակատագրական նշանակություն է ունենում նրանց համար. նրանք վերջնականապես համոզվում են, որ միմյանց համար են ստեծված: 27-ամյա Ջեյմիի եւ 49-ամյա Էնդիի համար միակ մտահոգությունը Էնդիի որդու արձագանքն էր, սակայն ի զարմանս նրանց՝ վերջինը բավականին հանգիստ դրան արձագանքեց եւ, նույնիսկ, իր օրհնությունը տվեց զույգին:
Այնուամենայնիվ, ընտանիքի մյուս ընկերներն ու բարեկամներն այնքան էլ մեծ գոհունակությամբ չեն ընդունել նրանց հարաբերությունները:
«Ոմանք կարծում են՝ մենք անօրինական եւ անընդունելի բան ենք անում, բայց չեն գիտակցում մեր զգացմունքների խորությունը»,-նշել է էնդին:
Աղբյուրը՝ Mirror.co.uk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը