Երկուշաբթի․ այդ օրը բանջարեղենային ճաշացանկ կազմեք։ Ընտրեք թեմատիկ մթերքների ցանկացած տարբերակներ ու կարող եք նույնիսկ ցանկացած քանակությամբ ուտել դրանք (ողջամիտ սահմանում)։ Բանջարեղենը կարելի է գործածել թե հում, թե եփած կամ խորոված վիճակում, բայց ոչ մի դեպքում՝ տապակած։
Երեքշաբթի․ Սա մեկօրյա դիետիկ սննդակարգի ամենահամեղ, թեթև ու ամառային տարբերակն է, չէ՞ որ այդ ժամանակ կարելի է ուտել ցանկացած միրգ։ Բայց հիշեք, որ ամառային սննդակարգի մրգային օրվա ընթացքում պետք է հաշվի առնեք նաև որոշ պտուղների կալորիականությունը՝ օրինակ բանանը բոլորովին հարմար չէ, քանի որ սննդարար ու բարձրկալորիական է։
Չորեքշաբթի․ Եւս մեկ բուրավետ ու համեղ տարբերակ նիհարելու համար։ Այն կոչվում է հատապտղային օր։ Ինչպես արդեն հասկացաք՝ այդ օրը կարելի է սնվել ցանկացած հատապտուղներով։ Դրանցից պատրաստեք աղցաններ, սմուզներ, կոկտեյլներ կամ այլ կերակրատեսակներ;
Հինգշաբթի։ Այդ օրը մրգերի ու բանջարեղենի փոխարեն դուք կսնվեք միայն թթվակաթնային մթերքներով՝ այն էլ ցածր կալորիականության։ Կարող եք ուտել յուղազրկված կեֆիր, յոգուրտ, կաթնաշոռ և այլն։ Կարող եք ընտրել թե մի , թե մի քանի տեսակի մթերք ։ Նման սնունդը օգտագործեք փոքր չափաբաժիններով ամբողջ օրվա ընթացքում ։
Ուրբաթ․ Կրկնում ենք երկուշաբթիի սնունդը, այսինքն աղցաններ ենք պատրաստում թարմ բանջարեղենից, ռատատույ ենք պատրաստում կամ էլ կարտոֆիլ ենք եփում։ Դիետիկ կերակրատեսակները կարելի է ընտրել ինքնուրույն, կարևորը, որ բանջարեղենը եփած կամ շոգեխաշած լինի։
Շաբաթ․ Այսօր պետք է կրկնել չորեքշաբթիի սննդակարգը, որը միայն մրգերից է բաղկացած։ Երեկոյան քաղցածությունը հագեցնելու համար կարող եք 1 բաժակ խմել կեֆիր ։
Կիրակի․ Սննդակարգի եզրափակիչ օրը ամենաթեթևն է լինելու ու միաժամանակ՝ ամենամրգայինը՝ խմեք միայն հատապտղային հյութեր։ Ցանկալի է նախապատվությունը տալ մրգային ֆրեշներին, այլ ոչ թե սուպերմարկետներից գնված պատրաստի ըմպելիքներին։ Ամառային սննդակարգի շաբաթվա ընթացքում սնվելու կանոններից բացի խորհուրդ է տրվում պահպանել խմելու որոշակի ռեժիմ։ Հիշեք, որ օրական պետք է խմել երկու լիտր հեղուկ՝ զտված ու հանքային ջրի տեսքով։ Եթե ձեզ համար բարդ է միայն ջուր խմելը, կարող եք կանաչ թեյ խմել՝ առանց շաքար հավելելու։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին