Այլ ռեժիսորների հետ երկխոսության եւ համախմբման այն հնարավորությունը, որը տրվում է «Ոսկե Ծիրան» փառատոնի ընթացքում, ավելի կարեւոր է, քան նույնիսկ ցուցադրությունները: «Ոսկե Ծիրան» 15-րդ կինոփառատոնի՝ «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ռեժիսոր Ռաշիդ Մալիկովը: Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին նաեւ դերասան ու ռեժիսոր Իգոր Կիստոլը՝ Մոլդովայից ու ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Հերմանի կինը՝ Ելենա Օկոպնայան:
Ուզբեկստանից Ռաշիդ Մալիկովը փառատոնին ներկայացրել է «Տոկունություն» ֆիլմը. այն պատմում է նախկին կապիտանի մասին, ում հարաբերությունները լարված են իր որդու հետ: Նա պարզում է, որ քաղցկեղ ունի եւ իրեն քիչ ժամանակ է մնացել ապրելու:
Մալիկովն առաջին անգամ է Հայաստանում ու բավական տպավորված է. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, ես պարզապես էյֆորիայի մեջ եմ: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս»,- նշել է ռեժիսորը՝ շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին:
Մինչ Մալիկովը մանրամասն ներկայացնում էր ֆիլմի զարգացումները եւ կատակում, որ կարող ենք այլեւս ֆիլմը չդիտել, դերասան Իգոր Կիստոլը, որն առաջին անգամ է իրեն փորձել ռեժիսորի դերում, նախընտրեց չբացել «Մայիսի վերջին օրը» ֆիլմի փակագծերը: Փոխարենը ավելի մանրամասն խոսեց այսօր Մոլդովայում առկա խնդրի մասին. «Թե՛ պետությունը, թե՛ հանդիսատեսը հետաքրքրված չեն նոր ֆիլմերի արտադրությամբ: Մոլդովայում շատ քիչ ֆիլմեր են ստեղծվում: Կինոարտադրողները «ձեռքը պարզած» հովանավորներ են փնտրում»: Կիստոլը հավելեց նաեւ, որ այս տարի Մոլդովայում նկարահանվել է ընդամենը 2 ֆիլմ, իսկ անցած տարի ոչ մի ֆիլմ չի նկարահանվել:
«Մայիսի վերջին օրը» ֆիլմը Կիստոլը նկարագրեց այսպես՝ «փախուստ դրախտից»: «Մոլդովայի յուրաքանչյուր ընտանիքում կա արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց առջեւ ծառացած խնդիր: Այս ֆիլմում ընտանիքի մայրը մեկնում է Իտալիա՝ գումար վաստակելու, իսկ այդ ընթացքում ընտանիքի հայրը խնամում է զավակներին»,- ընտանեկան դրամայի մասին մի փոքր մանրամասնեց Կիստոլը:
Հարցին՝ ի վերջո ռեժիսորը գտե՞լ է պատասխանը, թե ինչու են մարդիկ փախուստ կատարում դրախտից, նա պատասխանեց. «Ոչ, ես պատասխան չգտա: Միայն գիտեմ, որ մարդիկ փորձում են դրսում երջանկության պատրանք ստեղծել, որն իրականում չկա: Նա, ով չի կարողանում երջանիկ լինել աղքատության մեջ, չի կարող նաեւ հարստության մեջ գտնել այդ երջանկությունը»:
Ալեքսեյ Հերմանի «Դովլաթով» ֆիլմը կբացի «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը, որը ներառում է 20 ֆիլմ: Դրանց ցուցադրությունները կայանալու են Երեւանում ու Գյումրիում:
Ալեքսեյ Հերմանի փոխարեն մամուլի ասուլիսին ներկա էր նրա կինը՝ նկարչուհի եւ հագուստի մոդելավորող Ելենա Օկոպնայան: «Այն, որ ֆիլմի ցուցադրությունից հետո նրանք, ովքեր չէին ճանաչում մեծ գրողին, սկսեցին նրա գրքերն իրենց ձեռքը վերցնել, նշանակում է, որ մեզ հաջողվել է ինչ-որ բան անել»,- ասաց նա:
Ելենան նշեց, որ «Դովլաթով» ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար դեռ 2015 թվականին դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը, սակայն օդում կախված խոսակցությունները մնացել են «սառույցին գրված»: Ելենան նշեց, որ պատճառը, երեւի թե, ֆինանսների բացակայությունն է. «Դե, այն ժամանակ ուրիշ կառավարություն էր»:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին մեկնարկեց ամենամյա «Ոսկե ծիրան» կինափառատոնը, որն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին