Ինչպես վերջերս պարզել են գիտնականները, ուտելու ընթացքում ակտիվանում է էնդորֆինի՝ երջանկության հորմոնի արտադրությունը։ Բայց ամեն ինչ չէ հալած յուղի պես։ Ինչպես հաղորդում է Росбалт - ը, հղում անելով Globalscience – ին, կան մթերքներ, որոնք, ընդհակառակը, տրամադրություն են փչացնում։ Ահա դրանք։
Որքա՜ն ցավալի է ընդունել, որ չիփսերը տրամադրություն են գցում։ Եվ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ վերջանալու միտում ունեն։ Պարզվում է՝ այն օրգանիզմի համար վնասակար մթերք է, որը բաղկացած է քաղցկեղածին եւ թթվային միացումներից։ Դրանք կախվածություն են առաջացնում, արգելափակում են էնդորֆինի արտազատումն ու նպաստում են ստամոքս-աղիքային հիվանդությունների առաջացմանը։
Ցանկում երկրորդ տեղնէ զբաղեցրել բոլորի շատ սիրելի ապխտած միսը։ Այն պարունակում է մեծ քանակությամբ շաքարավաշ, կոնսերվանտներ, ներկող նյութեր, նիտրատներ եւ աղ, որոնք վատ տրամադրություն են հարուցում։
Ցանկում «բրոնզե» իր տեղն ունի քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքը։ Այն ընդհանրապես ընկճախտի բուն է, քանի որ արյան մեջ կտրուկ բարձրացնում է շաքարի մակարդակը եւ նույնքան էլ կտրուկ իջեցնում, առաջացնելով տրամադրության տատանում։
Գազավորված ըմպելիքին հաջորդում է մարգարինը։ Այն բաղկացած է արտադրական յուղերի թափուկներից, ինչը հաստատ չի լավացնի մարդու ո՛չ տրամադրությունը, ո՛չ էլ իքնազգացողությունը։
Հաջորդը դդմի մշակած սերմերն են, որ ուղեկցում են շատերի երեկոները։ Դրանք մշակվում են կալիումի բրոմատով, ինչն արգելափակում է վահանագեղձի աշխատանքը, դրանով իսկ խոչընդոտելով յոդի կլանմանը, ինչը նույնպես չի երջանկացնում։
Եվ վերջապես, աղի գետնընկույզը։ Այն մշակված է նատրիումի գլուտամատով եւ պարունակում է մի շարք կասկածելի հավելումներ։
Ծանր հոգոցով երեկոյան գնումների ցանկից հանելով սիրելի մթերքները, մնում է հուսալ, որ տրամադրությունը կսկսի բարձրանալ նույնիսկ չիփսերի, աղի գետնընկույզի, դդմի սերմերի ու գազավորված ըմպելիքի բացակայության դեպքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում