Մազերի կտրվածք ընտրելը պատասխանատու գործ է: Այդ հարցում ավելի լավ է վստահել մասնագետին: NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Լուսինե Գրիգորյանին, որպեսզի ընթերցողներին օգնի կողմնորոշվել ընտրության հարցում:
«Շատ կանայք ընտրում են այնպիսի կտրվածք, որն իրենց դուր է գալիս՝ մոռանալով, որ ոչ բոլոր կտրվածքներն են սազում իրենց դեմքի կառուցվածքին: Սակայն հենց դրանից ելնելով էլ պետք է մազերի կտրվածք ընտրել:
Եթե ձեր դեմքը օվալաձեւ է, համարեք, որ ձեր բախտը բերել է: Այն համարվում է դեմքի կատարյալ կառուցվածքը: Ձեզ կսազի ցանկացած կտրվածք, հարդարում, ճակատի մազափունջ, մազերի բացվածք: Այնպես որ՝ կարող եք համարձակ կերպով փորձարկումներ անել:
Եթե ձեր դեմքը եռանկյունաձեւ է, ապա պետք է ընտրեք այնպիսի կտրվածք, որը կօգնի մեղմել դեմքի «անկյունայնությունը»: Ձեզ կսազեն խիստ ուղիղ գծերով կտրվածքները, ինչպես նաեւ տարբեր ծավալուն կտրվածքներ: Ամենակարեւորը, մազերը պոչ մի կապեք առանց բացվածքի՝ ուղիղ դեպի հետ սանրելով: Այդ տարբերակը ձեզ կտրականապես հակացուցված է:
Եթե ձեր դեմքը քառակուսի է, ապա պետք է ընտրեք այնպիսի կտրվածք, որը դիմագծերն ավելի նուրբ կդարձնի, կմեղմացնի կոպտությունը: Դեմքի նման կառուցվածքով շատ կանայք ճակատի մազափունջ են անում: Բայց այն նույնպես ընդգծում է դեմքի կառուցվածքի կոպտությունը: Փորձեք անհամաչափ գծերով կտրվածքներ: Ձեզ համար դա կատարյալ տարբերակ է:
Իսկ եթե ձեր դեմքը կլոր է, հիշեք, որ փնջերն ու պոչիկները ձեզ համար չեն: Ձեզ կսազեն այնպիսի կտրվածքներ, որոնք տեսողականորեն ձգում են դեմքը: Օրինակ՝ թեք գծով ճակատի մազափունջ եւ անհամաչափ կտրվածքներ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին