«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կներկայանա ոչ միայն նոր լոգոյով, այլեւ նոր պաստառներով: Այսօր՝ հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում փառատոնի կազմը ներկայացրեց դիզայներ Վիլյամ Կարապետյանի հեղինակած պաստառները, ինչպես նաեւ բացահայտեց կինոփատատոնի այս տարվա հատուկ հյուրին, որի դերում կլինի մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասը:
Պաստառներում հիմնական շեշտը դրված էր տառերի եւ համացանցում մեծ տարածում գտած արտահայտությունների վրա: «Փախած կինո գալի՞ս ես», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»՝ ահա այսպիսի գրառումներ շուտով կտեսնեք քաղաքի մի շարք անկյուններում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ պաստառներում տեղ գտած ծանոթ արտահայտությունները կհիշեցնեն բոլորին, որ մեզանից յուրաքանչյուրն էլ որոշակի ժանրի ֆիլմերի սիրահար է:
Ասուլիսին ներկա էր նաեւ փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, որը ոչ միայն խոսեց կինոփառատոնի կրած փոփոխություններից, այլեւ նոր եւ երիտասարդ կազմից.
«Այս երիտասարդները նոր մարդիկ չեն կինոփառատոնի համար: Նրանք ծնվել ու մեծացել են «Ոսկե ծիրան»-ում եւ այսօր զբաղեցնում են իրենց պաշտոնները: Փառատոնի կազմը համալրել են երիտաարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրան»-ին եւ անում ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաեւ գերատեսչությունների համատեքստում. Տեղի է ունեցել նախարարությունների վերամիավորում, եւ այսուհետ մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,-իր խոսքում նշեց նա:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարեւորեց «Ոսկե ծիրանի» հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն ավելի սերտ կդառնա.
«Ես կարծում եմ՝ «Ոսկե ծիրան»-ի հետ մեր համագործակցությունը պետք է լինի ավելի սերտ, ավելի շատ ներառված լինենք կազմակերպչական հարցերում, դա չլինի միայն ֆինանսական աջակցություն: Եթե ես հիմա սկսեմ խոսել «Ոսկե ծիրան»-ի կարեւորության մասին, արհեստական բան կստացվի, որովհետեւ այն նոր չէ, որ հաստատել է իր տեղը մեր մշակութային կյանքում, նոր չէ, որ հաստատել է իր միջազգային նշանակությունը. եւ կարծում եմ, որ մշակույթի պետական քաղաքականության առանցքային կետերից մեկը երկրի միջազգային դիրքավորումն է, վարկանիշի բարձրացումը: Վստահաբար կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրանը» հենց այդպիսի նախագծերից մեկն է: Մեզ համար կինոփառատոնն ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ այս ձեւաչափի փառատոնները չեն լուծում մասնագիտական խնդիրներ, սրանք լավ օղակներ են երկիրն աշխարհին ներկայացնելու համար»,-նշեց նա:
«Ոսկե ծիրան» ամենամյա 16-րդ կիոփառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 14-ը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր