Հայկական արտադրության «Պատվից առավել» հեռուստասերիալը Մոլդովայում արժանացել է «ՏԷՖԻ» մրցանակի, որը ամերիկյան «Էմմի»-ի ռուսաստանյան համարժեքն է: NEWS.am STYLE-ն այս առիթով շնորհավորել է ռեժիսոր Ելենա Արշակյանին եւ զրուցել նրա հույզերի, սերիալի հաղթանակի եւ, առհասարակ, միջազգային փառատոններում հայկական սերիալների մրցունակության մասին:
Սերիալի հանդեպ մրցանակաբաշխության հետաքրքրության մասին Ելենան իմացել է հեռուստանախագծի երկրպագուներից, որոնք սերիաները թարգմանել էին ռուսերենով եւ տեղադրել համացանցում: Հենց նրանց միջոցով էլ «ՏԷՖԻ»-ի քննող հանձնաժողովի կոորդինատորները կապվել են ռեժիսորի հետ ու խնդրել, որ նա իրենց ուղարկի հեռուստասերիալի առաջին սերիան:
«Միգուցե տարօրինակ հնչի, բայց անձամբ ես չէի հավատում, շատ սկեպտիկ էի վերաբերվում այդ հարցին, մտածում էի՝ միգուցե, պարզապես, ԱՊՀ տարածաշրջանից որեւէ սերիալ էին ցանկանում ներկայացնել: Թիմի անդամներն, իհարկե, շատ էին ոգեւորվել ու ուրախացել, բայց ես միշտ ասում էի, որ ժամանակից շուտ պետք չէ ուրախանալ: Իհարկե, մեզ համար մեծ պատիվ է, որ հեռուստասերիալը նկատել են ու առաջադրել «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությանը»,-անկեղծացավ ռեժիսորը՝ հավելելով.
«Արդեն կարող եմ վստահ ասել, որ հայկական սերիալներն իրենց ասելիքով ոչնչով չեն զիջում ռուսական եւ ԱՊՀ արտադրության սերիալներին»:
Ելենայի կարծիքով՝ մեր հեռուստասերիալների թույլ կողմերը կապված են տեխնիկական եւ ֆինանսական հարցերի հետ: Հարցին, միգուցե, հայկական սերիալները պետք է ներկայացնել նաեւ թարգմանությա՞մբ կամ սուբտիտրերո՞վ, որպեսզի այլ երկրներում դրանք եւս հասկանալի լինեն, Ելենան պատասխանեց.
«Այս պահին չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի: Պետք է խոստովանեմ, որ երբ մենք՝ մասնակիցներս, գնում էինք դիտելու այլ երկրների հեռուստասերալները՝ օրեցօր պակասում էր հույսս, որ մենք ինչ-որ բան կստանանք, որովհետեւ ակնհայտ էր թե´ նրանց աշխատանքը, թե´ բյուջեն, որոնց հետ մենք չէինք կարող մրցել: Բայց այն, որ մեր պատկերը գեղեցիկ էր, ասելիքը շատ, մեզանով հետաքրքրված էին, դա արդեն փաստ է, եւ անցյալում են մնացել այն վախերս, թե մենք մրցունակ չենք այլ երկրների հետ»:
Ինչ վերաբերում է Ելենայի ներկայիս անելիքներին՝ այս պահին նա Մոսկվայում է, որտեղ շարունակում է բարձրագույն կրթությունը ռեժիսուրայի կուրսում:
«Առաջիկա ծրագրերումս մասնագիտությանս մեջ ավելի հմտանալն է, որպեսզի կարողանանք էլ ավելի լավ աշխատանքներով հանդես գալ ու միջազգային ասպարեզներում ներկայանալ, որովհետեւ համոզված եմ, որ միայն ինքնակրթվելով կարող ես առաջ գնալ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Պատվից առավել»-ի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)