«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում վաղվանից կմերկնարկի համերգային ծրագրերի շարքը: Օգոստոսի 28-ին տեղի կունենա Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյակին նվիրված հոբելյանական համերգը, իսկ օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյանի եւ ընկերների մասնակցությամբ ծրագիրը: Համերգային երեկոները տեղի կունենան Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարեւորում է «Ֆրեսկո»-ի՝ հոգեւոր եւ մշակութային կյանքը միավորելու առաքելությունը.
««Ֆրեսկո»-ն ապացուցեց, որ կրոնական հաստատության, կրոնական աշխարհընկալման եւ աշխարիկ աշխարհընկալման միջեւ չկա հակասություն, որովհետեւ երկու ընկալումների հիմքում էլ ընկած է մարդասիրությունը, հարգանքը՝ մարդու եւ պատմության հանդեպ եւ պատասխանատվությունը: Այս իմաստով փառատոնն, իսկապես, բացառիկ ձեւաչափ է: Ես շատ ուրախ եմ, որ «Ֆրեսկոն» եղավ այն կարեւոր իրադարձություններից մեկը, որով մենք կրոնական, պատմամշակութային միջավայրերը լցրինք նաեւ մշակութային ու աշխարիկ բովանդակությամբ»,-այսօր՝ օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց նա:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանն էլ ուրախությամբ հավելեց, որ «Ֆրեսկո»-ն տարեց տարի ընդլայնում է իր շրջանակը.
«Վաղը կմեկնարկի համերգային ծրագիրը, որից հետո կրկին կլինեն ֆիլմերի քննարկուներ: Այս տարի փառատոնին ներկայացված է 3000 ֆիլմ, ընդգրկվել է 23 ֆիլմ՝ 63 երկրից: Ասեմ, որ ներկայացված ֆիլմերի թիվը կրկնապատկվել է, ինչը նախորդ տարիների աշխատանքի արդյունքն է: Փառատոնը գնալով մեծանում է՝ դառնալով ժողովրդական տոն»,-ընդգծեց նա:
«Ֆրեսկո»-ի մրցութային ծրագրում այս տարի ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը եւ այլ համամարդկային արժեքներ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ եւ Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին