Այսօր պարզ է դառնալու «Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթողի անունը: Չնայած Հայաստանն այս տարի չի մասնակցում երգի մրցույթին՝ երգչուհի Մալենան, որը պետք է դառնար մեր այս տարվա ներկայացուցիչը, թողարկել է այն երգը, որով պետք է ներկայացներ Հայաստանը Վարշավայում անցկացվող մրցույթում: Երգը կոչվում է Why («Ինչու»): Այն հեղինակել են Սյուզաննա Խանզադյանը, Դավիթ Ծերունյանն ու tokio9-ը:
«Եվրատեսիլը» լուսաբանող ամենահայտնի կայքերից մեկը՝ Wiwibloggs-ը, եւս անդրադարձել է Հայաստանի երգին՝ այն բնորոշելով՝ որպես «երազկոտ» ստեղծագործություն, որը ներկայացված է, ինչպես հայերենով, այնպես էլ՝ անգլերենով:
«Եվրոպայի տարբեր երկրների 12 մասնակից այսօր կպարզեն, թե ինչ արդյունք իրենց երգերը կգրանցեն «Մանկական Եվրատեսիլ 2020»-ին, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչ Մալենան, որը չի մասնակցում այս տարվա մրցույթին, այնուամենայնիվ, թողարկել է այն երգը, որը կհնչեր մրցույթում Հայաստանի մասնակցության դեպքում: Այն կոչվում է Why»:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Համաձայն հաղորդագրության՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները