1․ Նույնիսկ եթե անմիջապես չեք ընդհանուր լեզու գտել, ձեր հարաբերությունները, միեւնույնն է, զարգանում են ոչ սովարական սցենարով
Գուցե անմիջապես լեզու եք գտել, գուցե դրա համար որոշակի ժամանակ է պահանաջվել։ Ամեն դեպքում, դուք այդ մարդու առաջ անկեղծանում եք, ինչը չի եկել որեւէ այլ մեկի հետ։
Թվում է, որ նրա հետ կարելի է խոսել ժամերով, եւ միեւնույնն է, բառերը չեն հերիքի։ Նույնիսկ եթե նրա հետ երկար ժամանակ ծանոթ չեք, ձեզ թվում է, որ նա միշտ եղել է ձեր կյանքում։
2․ Ձեզ նրա հետ հարմար է
Իրականում ընկերական հարաբերությունների երկու տեսակ կա. ընկերներ, որոնց հետ ժամանակ անկացնելը ձեզ դուր է գալիս, բայց որոնց հետ չեք կարողանում ամբողջությամբ թուլանալ, եւ ընկերներ, որոնց ներկայությամբ ձեզ շատ հարմար է։ Դուք կարող եք պարզապես լռել՝ նրա հետ միայնակ մնալով, նրանց անկեղծորեն պատմել սեփական մտքերի ու զգացմունքների մասին, նրա հետ հանդիպման գնալ սպորտային կոստյումով կամ թեթեւ վերնաշապիկով։ Դուք նրանց վստահում եք, ինչպես ինքներդ ձեզ։
3․ Այդ մարդուն ընդունում եք որպես ընտանիքի անդամ
Նրա հետ նույնպիսի յուրօրինակ մտերմություն ու կապ եք զգում, ինչպես մտերիմ ու սիրելի հարազատների հետ։ Նա իր հերթին իրեն ավելի շատ ընտանիքի անդամ, քան պարզապես ընկեր է զգում։
4․ Նրա հետ եք ծրագրում ապագան
Այդ մարդը ձեզ ոգեշնչում է առաջ շարժվել։ Դուք խոսում եք սեփական նպատակների, երազանքների ու այն մասին, թե ինչ է կյանքը պատրաստում ձեզ համար։ Դուք գիտեք, որ ապագայում ձեզ վիճակված է միասին շատ ժամանակ անցկացնել, քանի որ մտածում եք նույն բաների մասին, եւ ձեզ, իսկապես, դուր է գալիս միասին կազմել այդ բոլոր ծրագրերը։
5․ Լավագույնն են նկատում
Մարդիկ, որոնք ձեր իրական ընկերները չեն, հաճախ են ձեր ներկայությամբ գովաբանում ձեզ, բայց մեջքի հետեւում ասում են վատը։ Իսկ այն մարդիկ, որոնց հետ իրական ընկերական հարաբերություններ ունեք, միայն լավագույն որակներն են տեսնում։ Նրանք հավատում են ձեր ներուժին, նրանք ընդունում են ձեր ներողությունը, եւ նրանք գիտեն, թե ով եք իրականում։
6․ Հանդիպելու համար ձեզանից ջանքեր չեն պահանջվում
Կարիք չունեք մշտապես հիշեցնելու ձեր մասին՝ փորձելով պարզել, թե երբ նա կկարողանա ժամանակ գտնել հանդիպման համար։ Միասին ժամանակ անցկացնելը ձեր կյանքի էական մասն է, եւ այդ մասին նույնիսկ հարց չի առաջանում։
7․ Դուք կզանգահարեք նրան, երբ օգնության կարիք կունենաք
Իրական սիրո ու ընկերության վկայությունը միայն այդ մարդու հետ սեփական հաջողությունները նշելը չէ։ Դուք նրան անպայման կզանգարահեք բարդ կենսական պայմանների դեպքում։
8․ Նա ձեզ ստիպում է զգալ, որ կյանքն արժանի է այն ապրել
Ամենաբարդ պահերին հիշում եք նրա ընկերության մասին եւ հասկանում, որ աշխարհն այնքան էլ վատ վայր չէ։ Նա մշտապես հիշեցնում է, որ այս աշխարհում շատ մարդիկ բարի սիրտ ունեն, որ դուք սիրված եք, որ ձեր մասին, իսկապես, հոգ են տանում եւ որ կյանքն, իսկապես, արժեքավոր է, որովհետեւ ձեր կողքին կա մարդ, որի հետ կարող եք հաղթահարել թռիչքներն ու վայրէջքները։
Աղբյուրը՝ Cluber.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար