1․ Նա ձեզ պատմում է անձնական բաներ
Երբ տղամարդը լուրջ մտադրություններ ունի, իսկապես անկեղծանում է։ Այնպես, ինչպես երբեւէ չի եղել եւ ոչ մեկի հետ։ Նա համարձակորեն ձեզ թույլ է տալիք մուտք գործել իր սիրտը՝ պատմելու համար ամենն, ինչի մասին չգիտեն նույնիսկ ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։
2․ Նա ձեզ հետ համատեղ ծրագրեր է կառուցում
Նա հաճախ է ձեզ հետ քննարկում ապագան՝ ինչպես կդասավորվի ամեն ինչ, ինչպես կլինեք միասին։ Ընդ որում, նա դա անում է կանխամտածված, որ դուք զգաք, որ ձեր հարաբերություններն ապագա ունեն։ Նա այդ կերպ ցույց է տալիս, որ դուք ոչ թե տարբերակներից մեկն եք, այլ նրա գիտակցված ընտրությունը։
3․ Նա միշտ կատարում է խոստումները
Նա երբեք բառեր չի շռայլում. եթե ինչ-որ բան խոստացել է, պարտադիր կանի։ Նա գործադրում է բոլոր ջանքերը, նույնիսկ եթե շատ է զբաղված կամ հոգնած։ Եվ նա երբեք արդարդացումներ չի որոնի, եթե չարդարացնի ձեր սպասումները։ Նա պարզապես ջանքեր կգործադրի, որ դա երբեք տեղի չունենա։
4․ Նա երբեք ժամանակ չի խնայում ձեզ ու հարաբերությունների համար
Նա, իսկապես, ցանկանում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ։ Նրան ոչինչ չի կանգնեցնի՝ ոչ խնդիրներն աշխատավայրում, ոչ ընկերների ընթրիքի հրավերը, ոչ հոգնածությունը։ Դուք առաջնահերթություն եք նրա համար։ Նա հիանալի հասկանում է, որ ձեր հարաբերությունները չեն կարող զարգանալ, եթե ժամանակ չտրամադրի ու ջանքեր չգործադրի։
5․ Նա միշտ անկեղծ է ձեզ հետ
Նա միշտ ազնիվ է ձեզ հետ, ինչ էլ տեղի ունենա, որքան էլ դառը լինի ճշմարտությունը։ Նա վստահ է, որ երբեք պետք չէ խաբել ձեզ, նույնիսկ եթե դա անախորժությունների պատճառ դառնա։ Նա հասկանում է, որ հարկավոր չէ ձեւացնել եւ իրեն այլ կերպ ներկայացնել, քանի որ դուք արժանի չեք նման վերաբերմունքի։ Այդ պատճառով նա երբեք ձեզ հուսախաբ չի անի, նույնիսկ մանրուքների դեպքում։
6․ Նա անում է իրենից կախված ամեն բան, որ դուք երջանիկ լինեք
Երբ դուք երջանիկ եք, նա կրկնակի երջանիկ է։ Նա, իսկապես, բոլոր ուժերով ձգտում է տեսնել ձեր ժպիտն ու շողացող աչքերը։ Նա ցանկանում է, որ դուք առավելագույնս հեշտ եւ հարմար ապրեք։ Այդ պատճառով նա ձգտում է ձեր կյանք որքան հնարավոր է շատ դրական էներգիա բերել։
7․ Նա անկեղծորեն ասում է, թե որքան մեծ նշանակություն ունեք իր համար
Նշաններից մեկը, որ տղամարդը լուրջ մտադրություններ ունի, ձեր հարաբերությունների մասին խոսելն է։ Նա երկիմաստության եւ անորոշության համար տեղ չի թողնում։ Նա անկեղծորեն ասում է, որ սիրում է ու ցանկանում է միշտ ձեզ հետ լինել։ Գուցե առանց ռոմանսների ու բանաստեղծությունների, բայց հստակ։ Նրա համար շատ կարեւոր է իմանալ, որ դուք նրա կողքին անվտանգ եք զգում։ Այդ պատճառով նա ոչ մի դեպքում ձեզ չի ստիպի գուշակել՝ արդյոք սիրում է ձեզ եւ լուրջ հարաբերությունների մտադրություն ունի՞, թե ոչ։
Աղբյուրը՝ Cluber.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է