The Beautified Project հայկական ճանաչված ռոք-խումբը շուտով ներկայացնելու է իր նոր՝ United we fall անվանումով ձայնասկավառակը: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց խմբի ղեկավար եւ մեներգիչ Անդրե Սիմոնյանը:
«Արդեն 14 ամիս է՝ սկավառակի ձայնագրման ուղղությամբ ենք աշխատում: Սա մեր երրորդ ալբոմն է, որը կոչվում է United we fall: Գաղափարը ծնվեց, երբ ես անցյալ տարի ճամփորդում էի տարբեր երկրներով՝ Ասիայում, Ամերիկայում, Եվրոպայում, եւ զգացի, որ բոլոր ազգերը բողոքում են ֆինանսական իրավիճակից: Հարուստների եւ աղքատների միջեւ ճեղքվածքն ավելի է մեծացել, եւ մարդկային ագահությունը հասել է մի կետի, որից վերադարձ չկա: Եվ մենք որոշեցինք ալբոմն անվանել United we fall, այսինքն՝ բոլորս միասին պարտվել ենք այս խաղում»,- պատմեց երաժիշտը:
Նրա խոսքով, ալբոմի շապիկի գաղափարը, որի հեղինակը դիզայներ Արվին Քոչարյանն է, միանգամայն համապատասխանում է անվանմանը եւ պատկերում է 21-րդ դարի Եվային՝ խնձորը ձեռքին, «ով նույնիսկ այս աշխարհից է վտարվում, այսինքն՝ այս նյութական աշխարհին էլ արժանի չէ»:
Ալբոմը թողարկվելու է հոկտեմբերի 21-ին, նույն օրն էլ Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայանալու է ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը, որի ընթացքում առաջին անգամ ալբոմի բոլոր երգերը բեմից կհնչեն կենդանի կատարմամբ:
Բացի այդ խմբի երկրպագուները համերգից հետո հնարավորություն կստանան շփվել իրենց սիրելի խմբի անդամների հետ, նրանց կողմից ստորագրված սկավառակներ ձեռք բերել:
Ռոք-խմբի ղեկավարը նաեւ հայտնեց, որ ալբոմի առաջին՝ Save me երգի տեսահոլովակը կթողարկվի հոկտեմբերի առաջին կեսին, իսկ երկրպագուներն այն առաջին անգամ լսելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 12-ին, Ռադիո Վանի Mainstream հաղորդման ընթացքում: Ալբոմը հասանելի է լինելու նաեւ iTunes.com եւ Amazon.com կայքերում:
The Beautified Project հայկական անգլալեզու ռոք-խումբը ստեղծվել է Լոնդոնում, 2005 թվականին, երգիչ ու երգահան Անդրե Սիմոնյանի կողմից: 2006-ին Անդրեն Լոնդոնում թողարկեց խմբի առաջին՝ Serenades for Insanity անվանումով ալբոմը: 2008 թվականին, արդեն Հայաստանում ստեղծագործելու արդյունքում, խումբը ներկայացնում է Հայրենիքում լույս տեսած առաջին անգլալեզու ալբոմը՝ Behink the Happy Mask-ը: Երկու տարի անց կոլեկտիվի նոր՝ Beyond the Butterfly ձայնասկավառակի առաջին՝ Butterfly երգը, հայտնվեց MTV երաժշտական հեռուստաալիքի վարկանիշում:
2011 թվականի դեկտեմբերին The Beautified Project-ը Հայաստանում ստեղծագործող հայկական առաջին ռոք-խումբն է, որը համագործակցություն է սկսել ամերիկյան ընկերության հետ. այն պայմանագիր է ստորագրել հայտնի St.Mongoose Entertainment-ի հետ:
Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է