Մաքսիմ Գալկինը հաղորդման եթերում ցուցադրել է տեսահոլովակ, որտեղ «վայելել են» 38-ամյա աստղի անձնական կյանքի բոլոր մանրամասները, քննարկել նրա ամուսնությունը ֆուտբոլիստ Բելկեւիչի, գործարար Չերնյավսկու հետ, ինչպես նաեւ սիրավեպը Կոմարովի հետ։ Բացի այդ, պատմել են նաեւ տարբեր ամուսիններից ծնված նրա երեխաների մասին։ Դիտելուց հետո Աննան բորբոքվել է։
«Բավականին կանխակալ սյուժեч «ամուսնացել է եւ անմիջապես ամուսնալուծվել» ուղերձով: Այո, ինչ-որ մեկի բախտը բերում է․ մեկը 18 տարեկանում է հանդիպում իր սիրուն եւ եւ երկար ապրում է նրա հետ: Բայց ինձ մոտ այդպես չստացվեց։ Իմ դեպքում կար աղքատ ընտանիք, հայրիկի բացակայություն: Մայրս փորձում էր մեզ կերակրել։ Այս ամենն ազդել է տղամարդկանց հետ իմ հարաբերությունների վրա», - սկսել է պաշտպանվել Աննան։
Նրա խոսքով՝ լրագրողը, որը պատրաստել է այդ սյուժեն, դատապարտում է կնոջը երջանիկ դառնալու իր փորձի համար։ «Ես պետք է 21 տարի ապրեի՞ իմ ամուսնու հետ, ով խմում էր։ Ինչպես մայրս էր ասում․ «Դու ոչ մեկին պետք չես»: Կան կանայք, որոնք շարունակում են ապրել վատ տղամարդկանց հետ վատ բնակարանում, եւ կան կանայք՝ փրկվածները: Դա շատ տգեղ սյուժե է», - իրեն չի զսպել «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին։
View this post on Instagram
Գալկինը փորձել է հարթել իրավիճակն եւ ամեն ինչ կատակի վերածել։ Նույնիսկ ասել է, որ ամբողջ երկիրը մինչ օրս քննարկում է Ալլա Պուգաչովայի նախկին ամուսնությունները, բայց ինքը փորձում է չարձագանքել դրանց։ Իսկ հետո առաջարկել է դիտել Յանիս Տիմմայի՝ աստղի նոր ամուսնու մոր մեկնաբանությունը։
«Դուք ճի՞շտ եք համարում այս սյուժեից հետո ցույց տալ իմ Յանիսի մայրիկին։ Նա աշխարհի ամենապայծառ մարդն է։ Ես, թերևս, կգնամ։ Գիտեք, երբեք մի հանձնվեք, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է ինչ-որ բան հանդուրժեք», - ասել է Աննան եւ ստուդիայից դուրս է եկել ծափահարությունների ներքո։
Ի դեպ, Յանիսի մայրը հայտնել է, որ որդին հարսնացուին ներկայացրել է միայն նշանադրությունից հետո։ «Ֆիզիկապես մենք դեռ չենք տեսել, քանի որ կարանտին է։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք։ Խոստացել է կերակրել ինձ», - կատակել է Սեդոկովայի սկեսուրը։
Ի դեպ, նախորդ տարի Աննան ամուսնացել է բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ։ Յանիսը հանուն երգչուհու հեռացել է առաջին կնոջից ու երեխայից։ Երգչուհին շատ երջանիկ է նոր հարաբերություններում եւ ասում է, որ միշտ փնտրել է նման տղամարդու:
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է