Այսօր բացվում է Վենետիկի 78-րդ կինոփառատոնը՝ Մոստրան, ինչպես այն անվանում են Իտալիայում։ Այն հայտնի է ոչ միայն պատկառելի տարիքով, այլեւ տասնյակ անվանի կինեմատոգրաֆիստների անուններ բացահայտելով։
Նախորդ տարի Մոստրան դարձել է համավարակից հետո առաջին փառատոնը, որը թեեւ սեղմ տարբերակով, բայց անց է կացվել կինոթատրոններում։ Այժմ այն կրկին բացվում է՝ սանիտարական սահմանփակումների պահպանմամբ։
Անկախ համավարակից՝ կինոփառատոնին ներկայացված են ե՛ւ հոլիվուդյան բլոքբաստերներ, ե՛ւ ամերիկյան անկախ ֆիլմեր, Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի կինեմատոգրաֆիստների աշխատանքներ, հատկապես ակտիվ են Իտալիայի վարպետները։ Ներկայացված չէ Չինաստանը։ Փառատոնին ընդհանուր առմամբ 59 երկիր է մասնակցում։
Պրեմիերաների ցանկում են Փոլ Շրեդերի «Սառը հաշվարկ» թրիլլերը, որում Օսկար Այզեկը պոկերի պրոֆեսիոնալ խաղացողի դերում է, Մեգի Ջիլենհոլի «Կորած դուստր» ռեժիսորական դեբյուտը, Պաբլո Լարիանի «Սփենսեր» դրաման՝ երեք օր արքայադուստր Դիանայի կյանքից․ ֆիլմի գլխավոր դերում Քրիստեն Ստյուարտն է։ Պրեմիերաների ցանկում է Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտ» ժապավենը, որում Բրիտանիայում թույլատրված վերջին մենամարտը դիտարկվում է երեք տեսանկույունից․ նկարահանվել են Մեթ Դեյմոնը, Ադամ Դրայվերը եւ Բեն Աֆլեքը։ Բոլորը սպասում են Դենի Վիլնեւի «Դյունա» ֆիլմին Տիմոտի Շալամեի եւ Օսկար Այզեկի մասնակցությամբ։
Ի տարբերություն Կաննի կինոփառատոնի, որը համառորեն չի ցանկանում գործ ունենալ Netflix-ի հետ, Վենետիկի կինոփառատոնը կներկայացնի Պաոլո Սորենտինոյի «Աստծո ձեռք» ֆիլմը եւ Ջեյն Քեմփիոնի «Շան ուժը» ընտանեկան դրաման․ վերջինս մինչեւ հունիսը միակ կինն էր, որը Կաննում «Ոսկե արմավենի» է ստացել։ Վավերագրական ֆիլմեր կլինեն կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեի, ռեժիսոր Սերջիո Կորբուչիի եւ «Led Zeppelin» խմբի մասին։
Փառատոնը բացում է Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» դրաման՝ ռեժիսորի վերադարձը «կանացի» թեմային եւ սիրելի դերասանուհիներին։
Գլխավոր մրցույթի ժյուրիի նախագահը հարավկորեական «Մակաբույծների» ռեժիսոր Պոն Ջուն-հոն է։ Կինոարդատրութան ոլորտում ներդարման համար եւս մեկ պատվավոր մրցանակի կարժանանա իտալացի ռեժիսոր եւ դերասան Ռոբերտո Բենինին («Կյանքը հիասքանչ է»). մրցանակը կհանձնվի այսօր՝ բացման արարողության ընթացքում։
Фото - La Biennale di Venezia
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով