Հայ տղամարդիկ մինչեւ հիմա մեզ՝ գեղեցիկ եւ թույլ սեռի ներկայացուցիչներիս, չի ընկալում որպես հավասարի: Եվ եթե անգամ գոյություն ունի ինչ-որ հերոս, ով ցույց է տալիս, թե Դուք իրեն հավասար եք, հավատացեք, որ ամենեւին էլ այդպես չի մտածում:
Խոսքը կնոջ կրունկի տակ ապրողների մասին չէ, ովքեր ապրում են իրենց սիրելիի հաշվին եւ ամեն հարցում լսում են նրան, հիացած նայում նրա դեմքին՝ փորձելով կռահել նրա յուրաքանչյուր ցանկություն:
Ինչո՞ւ է տղամարդկանց թվում, որ մենք անընդհատ պետք է փայլեցնենք բնակարանը, նրանց համար համեղ ընթրիք պատրաստենք, հողաթափերը բերենք եւ լվացքով ու հարդուկելով զբաղվենք: Հավատացեք, նույնիսկ երբ մենք այդ ամենը հասցնում ենք, ամեն դեպքում, հոգնում ենք այնքան, որ հազիվ ենք հասնում մահճակալին: Եվ վիրավորական է լսել կշտամբանքներ, թե «Ես հոգնում եմ՝ մեզ համար գումար վաստակելով, իսկ դու ինչո՞վ ես զբաղված: Ամբողջ օրը տանը նստած ես»:
Իսկ եթե կինն ամեն դեպքում ինչ-որ հրաշքով աշխատանքի է տեղավորվում, տղամարդը երբեք չի ստանձնում տան պարտականությունների մի մասը: Այդ ժամանակ էլ ստացվում է բոլորը միասին. մաքրություն, լվացք, ճաշ, գումարած դրան՝ նաեւ աշխատանք: Կինը ռոբոտ է, ով ունակ է ամեն ինչ տանել…
Ո’չ, թանկագիններս: Կինը սիրտ ու հոգի ունեցող արարած է` միեւնույն պահանջներով, ինչ որ Դուք: Պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք, վազում խոհանոց եւ նախաճաշ պատրաստում: Հետո չեք նստում հեռուստացույցի առջեւ՝ ոչինչ անելով (ինչպես թվում է տղամարդկանց), այլ վազում եք խանութ՝ գնումների, վերադառնում եք եւ ամբողջ օրը բնակարանն եք մաքրում: Հետո վազում եք խոհանոց, ճաշ եւ ընթրիք եք պատրաստում՝ չհասցնելով անգամ սանրվել: Իսկ երեկոյան, գովասանքներ լսելու փոխարեն, Ձեզանից նաեւ սեքս են պահանջում: Իսկ եթե դրա հետ մեկտեղ նաեւ աշխատում եք, ապա այդքանը մինչեւ երեկո պետք է հասցնեք այն դեպքում, երբ հոգնած հազիվ տուն եք հասել: Հե՞շտ է:
Եվ այսպես, այս ամենին դիմանալու համար մեզ «վառելիք» է անհրաժեշտ. ծաղիկներ, հաճոյախոսություններ, նվերներ եւ, ամենակարեւորը, սեր ու քնքշություն: Այդ պատճառով, հաջորդ անգամ քննադատելուց առաջ հիշեք, որ դրանում առաջին հերթին Դուք եք մեղավոր:
Սեր նվիրեք Ձեր կողակիցներին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում