Ամենից շատ կանանց անհանգստացնում է մի բան՝ ինչպես տոներին ընդառաջ նիհարել, իսկ Ամանորին պահպանել իրենց գեղեցիկ կազմվածքը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նյու Յորքից սննդաբան Ստեֆանի Միդլբերգի եւ Ստեֆան Գալոուի հինգ խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։
1. Տոներից մեկ շաբաթ առաջ պետք է կարգավորել սննդակարգը։ Եթե ցանկանում եք գեղեցիկ տեսք ունենալ Ամանորին եւ հագնել ձեր նախընտրելի զգեստը, ուրեմն նախորդող մեկ շաբաթվա ընթացքում խուսափեք սննդից, որը փքվածություն է առաջացնում ստամոքսում։ Ստեֆանի Միդլբերգը խորհուրդ է տալիս չօգտագործել արհեստական քաղցրացուցիչներով հարուստ սնունդ, գազավորված ըմպելիք, աղով կամ շաքարավազով լի սննդատեսակներ, կաթնամթերք։ Նախընտրելի են ձկնամթերքը, ավոկադոն, բանանը։ Հարկավոր է նաեւ մեծ քանակությամբ ջուր խմել։
2. Եթե տոնական երեկույթներին կամ միջոցառումներին քաղցած գնաք, անառողջ սնվելու հավանականությունը շատ մեծ կլինի։ Այսինքն՝ տանից դուրս գալուց առաջ անպայման նախաճաշեք եւ սնվեք հագեցնող ու դյուրամարս կամ քիչ կալորիա պարունակող ուտեստներով ու աղցաններով։
3. Երեկույթի ժամանակ նախապատվությունը տվեք առողջ սննդին եւ ձեր ամանը լցնելուց առաջ հիշեք «ոսկե միջինի» մասին։
4. Ի՞նչ խմել։ Օղին եւ տեկիլան շաքար չեն պարունակում, հետեւաբար, առավոտյան խումարն ապահովված է։ Խումարի անցանկալի հետեւանքներից (սրտխառնոց, փսխումներ եւ այլն) խուսափելու համար հոգեբան եւ դիետոլոգ Ստեֆան Գալոուն խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ լիկյորին եւ գինուն. ալկոհոլային խմիչք օգտագործելու ժամանակ նաեւ մեկ բաժակ ջուր պետք է խմել։ Տոնական օրերին հակացուցված են գարեջուրն ու շաքարով հարուստ կոկտեյլները։
5. Առավոտյան արթնանալուց հետո անպայման պետք է նախաճաշել։ Միդլբերգը խորհուրդ է տալիս ուտել երկու պինդ խաշած ձու եւ մի քիչ միրգ։ Լանչին կարելի է սնվել սպիտակուցներով հարուստ ուտեստներով, ձիթապտղի յուղով պատրաստված աղցանով եւ խմել կիտրոնի հյութ։ Ճաշին նախապատվությունը տվեք բանջարեղենին եւ ձկնամթերքին՝ չմոռանալով մեկ բաժակ կիտրոնով եւ ջրով ըմպելիքի մասին։
Համոզված ենք, որ հետեւելով այս հինգ խորհուրդներին՝ 2022-ը կդիմավորեք ու կսկսեք առողջ եւ առանց ավելորդ քաշի խնդրի։
Աղբյուրը՝ Harpers Bazaar
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով