«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, ինչպես նաեւ մրցույթում մոտ 19 այլ երկրների ներկայացուցիչներ, այս պահին Իսրայելում են, որտեղ մասնակցում են Israel Calling 2022 նախաեվրատեսիլյան պրոմո-արշավին: Շրջագայության ընթացքում մասնակիցները երեկ` ապրիլի 7-ին, մասնակցել են համերգային կենդանի շոուին, որի շրջանակում Ռոզա Լինն առաջին անգամ մրցույթի երկրպագուների համար հանդես է եկել Snap երգի կենդանի կատարմամբ:
Դատելով հայ երգչուհու ինստագրամյան հրապարակումներից` Իսրայելում է նաեւ Էստոնիան «Եվրատեսիլ»-ում ներկայացնող մեր մյուս հայրենակիցը` Ստեֆան Հայրապետյանը:
Israel Calling-ն ամենամյա միջոցառում է, որն Իսրայելը կազմակերպում է մինչ «Եվրատեսիլ»-ը մասնակիցներին համախմբելու եւ երկրում զբոսաշջությունն ակտիվացնելու նպատակով:
«Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու Իտալիայում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին: Ռոզա Լինը մրցույթին մասնակցում է իր հեղինակային՝ Snap երգով, որը ներկայացնելու է առաջին կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 10-ին վերջին՝ 17-րդ համարի ներքո: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշել էր, որ համոզված է՝ այդ թիվն իրեն օգնելու է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով