Ընթրիք քաշի կորստի համար. հիմնական կանոնները։
Սկզբի համար հիշեք. եթե օրվա ընթացքում օրգանիզմը ստանում է անհրաժեշտ քանակությամբ սնունդ եւ սննդանյութեր, ապա ընթրիքի ժամանակ մարդը «ախորժակ» չի ունենում։ Դուք քաղցած կլինեք, բայց ոչ այնքան, որ մաքրեք այն ամենը, ինչ տեսնում եք սառնարանում:
Ընթրիքը պետք է լինի քնելուց 2-3 ժամ առաջ։ Այսպիսով, եթե քնելու եք ժամը 22:00-ին, ապա պետք է ընթրել ոչ ուշ, քան 19:00-ն։ Դա կնպաստի սննդի ավելի լավ յուրացմանը եւ չի ծանրաբեռնի աղեստամոքսային տրակտը։
Երեկոյան օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղում է, անհրաժեշտ է հրաժարվել ծանր սննդից։ Ընթրիքի իդեալական տարբերակը կլինի բանջարեղենով, ձվով կամ անյուղ ձկան միսը։ Սննդակարգից պետք է հեռացնել յուղոտ միսը, փոխարենը օգտագործել հավի, հնդկահավի եւ նապաստակի դիետիկ միս։ Կարելի է օգտագործել ծովամթերք։
Քաշի կորստի համար ընթրիքը եւ ճաշը պետք է ներառեն մեծ քանակությամբ բանջարեղեն՝ օրգանիզմը մանրաթելերով օպտիմալ հագեցվածության համար, մինչդեռ դրանցում կալորիաներ քիչ են: Օգտակար կլինեն ջրիմուռները, գազարը, նեխուրը, կոճապղպեղը եւ տարբեր կանաչիները։
Հայտնի կարծիք է, թե ընթրիքին ավելի լավ է խնձոր ուտել։ Սխալ է, քանի որ խնձորը միայն բորբոքում է սովի զգացումը։ Մրգերը նույն ածխաջրերն են, ուստի ավելի լավ է դրանք փոխարինել բանջարեղենով։
Կեֆիրը կամ առանց շաքարի մածունը կօգնեն հագեցնել քաղցը քնելուց առաջ։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը