Վարունգով դիետան համարվում է ամենաարդյունավետներից մեկը։ Դա պայմանավորված է նրանով, որ վարունգի օգտագործումը լավ խթանում է մարսողությունը, նորմալացնում է ջուր-աղ հարաբերակցությունը, միզամուղ է եւ լուծողական ազդեցություն ունի, մաքրում է աղիները տոքսիններից։
Վարունգի դիետայի գաղտնիքը
Վարունգով սննդակարգի արդյունավետության գլխավոր գաղտնիքն այն է, որ դրանք հիմնականում բաղկացած են ջրից եւ շատ քիչ կալորիաներ են պարունակում իրենց բաղադրության մեջ։ Վարունգով դասական դիետայի ժամկետը 5 օրից ոչ ավել է։ Բնականաբար, այս սննդակարգի ամենօրյա սննդի հիմնական հիմքը վարունգն է։
Կարեւոր պահ․ վարունգով սննդակարգին հետեւելիս պետք է բացառել աղի օգտագործումը կամ գոնե հնարավորինս սահմանափակել այն։ Եթե առանց աղի վարունգը ձեր ճաշակին չի համապատասխանում, ապա սոուսին կարող եք ավելացնել կիտրոնի հյութ՝ համեմունքներով։
Շատ լավ է նաեւ սննդակարգում օգտագործել ցանկացած թարմ խոտաբույսեր։ Դա կարող է լինել՝ կանաչ սոխ, սամիթ, մաղադանոս եւ այլն։ Թույլատրվում է նաեւ օրական մեկ լոլիկ ուտել։
Վարունգի դիետայի մենյու
* Նախաճաշին դիետա մշակողներն առաջարկում են կանաչեղենով եւ վարունգով աղցան ուտել: Դրան կարող եք հավելել ցածր յուղայնությամբ թթվասեր կամ ոչ քաղցր յոգուրտ։ Թույլատրվում է օգտագործել նաեւ մի կտոր ամբողջական հացահատիկի ալյուրից պատրաստված հաց։
* Ճաշի համար լավագույնն է չինական կաղամբով եւ վարունգով աղցանը՝ համեմված բուսական կամ ձիթապտղի յուղով: Բոնուս - մի փոքր կտոր խաշած հավի կրծքամիս առանց աղի:
* Կեսօրվա քաղցը կարող եք հագեցնել եփած ձվով եւ վարունգով աղցանով, որը թույլատրվում է համեմել ցածր յուղայնությամբ թթվասերով՝ գումարած մի կտոր սեւ հաց:
*Նման դիետայի ժամանակ ընթրիքը պետք է բաղկացած լինի լոլիկով, վարունգով եւ քաղցր պղպեղով աղցանից, որը պետք է համեմված լինի մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղով եւ կիտրոնի հյութով։
Այս դիետային հետեւելիս օրվա ընթացքում կարելի է կանաչ թեյ եւ ջուր խմել: Դուք, ամենայն հավանականությամբ, առանձնապես ծարավ չեք զգա, քանի որ վարունգի մեջ շատ հեղուկ կա։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում