Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխուժություն եւ ակտիվություն փոխանցող ըմպելիքների բաղադրատոմսեր, որոնք կարող են փոխարինել սուրճին։
Նարնջի հյութով կակաո
Նարնջի հյութով կակաոն ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը եւ թարմություն կհաղորդի ձեզ, այլեւ նպաստավոր ազդեցություն կունենա ձեր առողջության վրա։ Նարնջի հյութը կօգնի կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ կհագեցնի քաղցը։
Այս հրաշագործ ըմպելիքի պատրաստման համար շատ ժամանակ եւ մեծ ջանքեր հարկավոր չեն։ Առաջին հերթին անհրաժեշտ է նարնջի կեղեւը քերել, իսկ հյութը՝ քամել։ Այնուհետեւ պետք է եփել կակաոն՝ ավելացնելով կաթը, նարնջի հյութն ու քերուկը։ Ցանկության դեպքում կարելի է նաեւ ավելացնել մի քանի կաթիլ մեղր կամ շագանակագույն շաքարավազ։
Կանաչ թեյ՝ հասմիկով
Սուրճը կարելի է նաեւ փոխարինել կանաչ թեյով։ Այն տոնուսը բարձրացնող հատկություն ունի եւ կարող է ակտիվություն փոխանցել ձեզ՝ չնայած այն ավելի ուշ է ազդում, քան սուրճը։ Սակայն կանաչ թեյը մեծ քանակությամբ կատեխիններ է պարունակում, որոնք ունեն բակտերիասպան, հակաօքսիդանտային եւ հակաուռուցքային ազդեցություն։ Թեյի մեջ կարելի է նաեւ կիտրոն ավելացնել, սակայն չպետք է մոռանալ ամենակարեւոր կանոնի մասին՝ ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 80–85 °C-ը։
Իմբիրով թեյ
Իմբիրով թեյն օգնում է ազատվել հոգնածությունից եւ բարձրացնում է ձեր տրամադրությունը։ Ըմպելիքը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր մտավոր ծանր աշխատանքով են զբաղվում։
Իմբիրով թեյն ունի պատրաստման շատ հեշտ եղանակ։ Պետք է հեռացնել իմբիրի կեղեւը, մանր կտրատել եւ լցնել եռացրած ջրի մեջ։ Քաղցրասերները կարող են նաեւ մեղր եւ կիտրոն կամ անանուխ ավելացնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով