Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան այսօր դարձել է 68 տարեկան: Կինոռեժիսորը ծնվել է այն ժամանակ դեռեւս Հարավսլավիայի կազմի մեջ մտնող Բոսնիա ե Հերցոգովինայի միացյալ հանրապետության մայրաքաղաք Սարաեւոյում: Չնայած նրան, որ ծնողները մուսուլմաններ են եղել, Կուստուրիցան պնդում է, որ նախնիները ուղղափառ սերբեր են եղել:
Աշխարհահռչակ կինոռեժիսորը մասնագիտական կրթությունը սկսել է Պրահայի կիրառական արվեստների հեղինակավոր ակադեմիայի կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետից: Հենց այդ ժամանակ էլ Կուստուրիցան նկարահանել իր առաջին կարճամետրաժ «Ճշմարտության մի մասը» (1971) եւ «Աշուն» (1972) ֆիլմերը, իսկ դիպլոմային աշխատանքը 1978 թվականին եղել է «Հերնիկա» (1978) 25 րոպեանոց ֆիլմը, որը պատմում է հրեական տղայի մասին, ով ապրել է 1930-ականների վերջիներին։ Ֆիլմը հակասեմականության եւ նացիզմի դեմ է:
Կրթությունն ավարտելուց հետո կինոռեժիսորը վերադարձել է Սարաեւո, որտեղ դասավանդման փորձ ձեռք բերելուց հետո ընդունել է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում դասախոսելու հրավերը: Սակայն «Արիզոնական երազանք» (1993) ֆիլմի ձախողումից հետո ռեժիսորը վերադարձել է Հարավսլավիա:
Կուստուրիցան իր ֆիլմերի համար արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի, երկու «Ոսկե Արմավենու», Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետի կոչման: 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Կուստուրիցան՝ մի շարք այլ սերբ գործիչների հետ ճանաչվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Սերբիայում։ Ռեժիսորն այժմ բնակվում է Դրվենգրադում՝ հենց իր կողմից հիմնված գյուղում, որը կառուցվել է «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար։
«Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին» (1981)
«Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին» ֆիլմն առաջին հարավսլավական ֆիլմն էր, որը ոչ թե պաշտոնական սերբախորվաթական լեզվով էր, այլ բոսնիական բարբառով։ Այն Կուստուրիցային առաջին մեծ հաջողությունն է բերել`արժանացնելով Լավագույն դեբյուտային ֆիլմ անվանակարգում հաղթանակի եւ FIPRESCI մրցանակին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
«Հայրիկը գործուղման է» (1985)
Այն պատմում է պատերազմի մասին երեխայի աչքերով: Ֆիլմը ռեժիսորին «Ոսկե արմավենու» եւ FIPRESCI-ի է արժանացրել Կաննի կինոփառատոնում:
«Ընդհատակ» (1995)
Ֆիլմում ռեժիսորն իր երկրի անցյալը կապել է նորագույն շրջանի պատմությանը: Ֆիլմը հակասական արձագանքների է արժանացել,ինչից ելնելով էլ ռեժիսորը, նշելով, որ իրեն չեն հասկացել, հայտաարարել էր կինոմատոգրաֆիան թողնելու մասին: Հակառակ դրան՝ ֆիլմը ռեժիսորին բերել է երկրորդ «Ոսկե արմավենին» Կաննի կինոփառատոնում՝ այդպիսով նրան դարձնելով չորրորդ կրկնակի մրցանակակիրը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)