Գարնանային մաքրությունը ոչ միայն ձեր տանը թարմություն կհաղորդի, այլ նաեւ օգուտ կբերի ձեր հոգեկան առողջությանը: Դա կարող է լինել ամենօրյա սթրեսի եւ անհանգստության հաղթահարման մեխանիզմ: «Մաքրումը եւ կազմակերպումը (տարածքներ) կարող են օգնել մեզ զգալ, որ վերահսկում ենք մեր անմիջական աշխարհը», - ասել է հոգեբան Մարնի Ամսելը:
Վերահսկողության զգացում
Շատ մարդկանց համար իրենց տարածքը մաքրելն էմոցիոնալ առողջության զգալի օգուտներ է բերում, որոնք եզակիորեն կապված են շրջապատի նկատմամբ վերահսկողություն զգալու հետ: Շատերի համար մաքրությունը շատ հաճելի է, ինչպես նաեւ սթրեսի կամ անհանգստության դեմ պայքարելու շատ լավ միջոց: Բախվելով այլ խնդիրների հետ, որոնք, հնարավոր է չկարողանան լուծել տվյալ պահին, ոմանք գտնում են, որ մաքրությունն օգնում է իրենց վերականգնել վերահսկողության զգացումը»: «Երբ զգում ենք, որ կյանքի մեծ մասը մեր վերահսկողության տակ չէ, տան մաքրությունն ու կարգուկանոնը որոշակի վերահսկողություն իրականացնելու միջոց է», - նշում է Ամսելը:
Ծիսակարգ
Ծեսերը հսկայական դեր են խաղում մեր կյանքում: Այսպիսով, մաքրությունը ձեր առօրյայի մաս դարձնելը, կնպաստի առողջ ապրելակերպին շատ առումներով: «Դու մտքի խաղաղություն ես զգում, երբ ունես էսթետիկորեն հաճելի վայր՝ առավոտյան արթնանալու եւ աշխատանքային օրվա վերջում վերադառնալու համար, կամ եթե տանից ես աշխատում, պարզապես աշխատանքային օրը սահուն, կազմակերպված եւ կենտրոնացված պահելու համար»: Ինչպես նշում է Ամսելլեմը, ձեր տունը կանոնավոր կերպով մաքուր պահելը հին ավանդույթ է ամբողջ աշխարհում: «Տունը մաքուր պահելու պրակտիկան, ինչպես նաեւ խորը մաքրումը, եւ՛ հանգստանալու, եւ՛ էներգիա ստանալու միջոցներից մեկն է», - ասում է նա։
Հանգստացնում եւ էներգիա է հաղորդում
Կենցաղային գործերը՝ հատակը մաքրելուց մինչեւ ախտահանումը, իրենցից գիտակցված գործողություններ են ներկայացնում: Դրանք կարող են օգնել մաքրել ձեր գլուխը եւ անջատվել վիրտուալ աշխարհից՝ միաժամանակ ավելի շատ պատկերացում կազմելով ձեր անձնական տարածքի մասին: Իսկ ձեր աշխատանքի պտուղները կարող են հատկապես դրական ազդեցություն ունենալ։ «Մաքուր եւ կոկիկ սենյակով քայլելը կարող է միաժամանակ ոգեւորիչ ու հանգստացնող լինել, մինչդեռ խառնաշփոթ տարածության միջով քայլելը կարող է հոգնեցուցիչ լինել», - նշում է Ամսելլեմը: Սա մեծապես պայմանավորված է տեսողական արձագանքներով, որոնք մենք ստանում ենք մաքրություն կազմակերպելուց հետո։ Արդյունքները շոշափելի են: «Մենք գիտենք, որ պատասխանատվություն ենք ստանձնել եւ, հետեւաբար, մեզ ավելի պատասխանատու ենք զգում», - ասում է նա: Մյուս կողմից, խառնաշփոթը ճնշող է ու ամեն ինչ սպառող: «Մենք կարող ենք կորցնել կենտրոնացումը եւ մեզ անզոր զգալ: Այս հույզերը կարող են այլ կերպ ազդել մեր հոգեկան առողջության վրա ու ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք տեսնում մեզ որպես ամբողջություն, օրինակ՝ նվազեցնելով մեր ինքնագործունեության եւ վստահության զգացումը»:
Աղբյուրը՝ Vogue
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն