«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արաքսյա Կարապետյանն ու Արա Զադան ամերիկյան եթերում սովորեցնում են հայկական լավաշով, պանրով ու կանաչիով բրդուճ պատրաստել (վիդեո)

10:05, 20 ապրիլի

Ամերիակահայ հեռուստալրագրող Արաքսյա Կարապետյանն ու ազգությամբ հայ խոհարար Արա Զադան ամերիկյան FOX 11 հեռուստաալիքի  Good Day LA հաղորդման շրջանակում հեռուստաընկերության անձնակազմի հետ միասին հայկական ամենատարածված նախաճաշն են պատրաստել։ Սեղանին դրված լավաշով, թել-պանրով ու կանաչիով Արաքսյան ու Արան բրդուճներ են փաթաթել՝ ցուցադրելով, թե ինչպես են, սովորաբար, նախաճաշում հայերը։

«Սա յուրաքանչյուր հայկական օջախում շատ սովորական բան է։ Վերցնում ենք լավաշը, կիսում ենք այն, վերցնում ենք ցանկացած պանիր, օրինակ՝ հայկական թել-պանիրը, այնուհետեւ հավելում ցանկացած տեսակի կանաչիով։ Հայկական սեղաններին միշտ կտեսնեք խառը կանաչի։ Այս ամենի համադրությունը կատարյալ նախուտեստ է դառնում»,-եթերում պատմել է Արան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Araksya Karapetyan (@araksyakarapetyan)

Տեսանյութով ինստագրամյան իր էջում կիսվել է Արաքսյա Կարապետյանը։ «Մշակույթը ճանաչելու լավագույն միջոցներից մեկը խոհանոցն է։ Կերակուրը միշտ մտերմացնում է մարդկանց։ Մեծ սիրով եմ կիսվում մեր մշակույթի, սովորույթների եւ ուտելիքի մասին իմ գործընկերների, ընկերների եւ հեռուստադիտողների հետ»,-գրել է «Էմմիի» դափնեկիր հաղորդավարուհին, որին երեկ անդրադարձել էինք նաեւ մեր «20 փաստ հայտնիների մասին» խորագրում։ 

Հաղորդման ամերիկյան կազմը, որոնք հետեւում էին Արայի ու Արաքսյայի ցուցումներին, իհարկե, գոհ մնացին հայկական նախուտեստից։ «Սա, իսկապես, շատ թարմ է»,-հաստատեցին նրանք։

Ամերիկահայ խոհարար Արա Զադայի մասին NEWS.am STYLEպատմել է՝ մասնավորապես անդրադառնալով նրա եւ մեքսիկահայ կատակերգու Ջեք Ասադուրյանի համատեղ տեսանյութերին, որոնցում հայազգի խահարարն ու կատակերգուն միքսում են հայ եւ մեքսիկական խոհանոցները՝ ստանալով ինքնատիպ բաղադրատոմսեր, որոնց ամենակարեւոր համեմունքը հումորն է։ 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել