«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայ կատակերգուն եւ շեֆ խոհարարը հայ-մեքսիկական խոհանոցը վերածել են զվարճալի վիրուսային «զույգի»

15:39, 8 մարտի

Հայ կատակերգուն եւ խոհարարը հայ-մեքսիկական խոհանոցը վերածել են զվարճալի վիրուսային «զույգի». Ինչպես գրում է LA Times-ը, մշակույթների միքսերի հիման վրա ուշ գիշերային ուտեստների ցուցադրումը Լոս Անջելեսի բեմերում վաղուց գոյություն ունեցող գաստրոնոմիական ավանդույթ է: Դրան գումարեք հումորը, մեքսիկահայ կատակերգուի եւ հայ խոհարարի բարեկամությունը, եւ կստանաք բազմամշակութային ստեղծագործությունների համեղ նոր ճաշացանկ: Ամեն ինչ սկսվեց բուրիտոյից (մեքսիկական ուտեստ- խմբ.), որը վերածվեց «Լահմարիտոյի»։

Համեմեք լագմաջոն պիկո դե գալլո թարմ սոուսով, սերրանո պղպեղով, կարնե ասադա տավարի մսով, մեքսիկական բրինձով, բաստուրմայով, սերուցքային հումուսով եւ կծու սալսայով: Ամբողջ խառնուրդը առատորեն քսեք նրբաբլիթն ու փաթաթեք այն, այնուհետեւ տապակեք մինչեւ երկու կողմից ստանաք ոսկե երանգ: Ահա եւ «Լախմարիտոն» պատրաստ է։

Կատակերգու Ջեք Ասադուրյան-կրտսերը եւ խոհարար Արա Զադան առաջին անգամ Instagram-ում կիսվել են իրենց խոհարարական գլուխգործոցով՝ իրենց հետեւորդներին ներկայացնելով համատեղ մի հոլովակ։ Նախքան փորձելը նրանք արդեն գիտեին, որ ինչ-որ յուրահատուկ բան են ստեղծել: Դրա մասին վկայում էին ոչ միայն հետեւորդների միլիոնավոր դիտումները։ Նրանց ցնցող Arm-Mex խոհանոցը ցուցադրեց մի համադրություն, որը հատուկ էր  Լոս Անջելեսին:

повар1-1.jpg (56 KB)

«Մարդիկ անմիջապես մեզ գրոհեցին հաղորդագրություններով, որոնցում հարցնում էին, թե որտեղ կարող են ուտելիք պատվիրել», - ասել է Ասադուրյանը,- «Արան սրանով իր ապրուստն է վաստակում, նա խոհարար է, իսկ ես՝ կատակերգու, այնպես որ այս երկու էլեմենտների համադրությունը զվարճալի փորձ է»:

Յուրաքանչյուր տեսահոլովակում Ասադուրյանն ու Զադան միասին ստեղծում են իրենց  հայ-մեքսիկական նոր ուտեստներից մեկը՝ թվարկելով բաղադրիչներն ու համեմունքները (սովորաբար ավելի շատ ծիծաղ է լինում, քան ցուցումներ): Սննդի գաղափարների արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ մշակույթները համադրվում են նույն ձեւով, ինչպես որ համը: «Մեքսիկացիներն ու հայերը շատ նման են իրենց մշակույթներով, ընտանեկան կապերը եւս շատ ընդհանրություններ ունեն… Ես ունեմ մի խումբ մեքսիկացի ընկերներ, եւ նրանք բոլորն ունեն նույն ընտանեկան արժեքները», - ասում է Զադան,- «Ուտելիքը, ճիշտ է, կծու է, բայց մշակութային առումով մենք նման ենք»:

Ասադուրյանը ծնվել է մեքսիկացի մորից եւ հայ հորից, ովքեր Հյուսիսային Հոլիվուդի Haha կատակերգական ակումբի սեփականատերերն են: Լինելով կիսով չափ մեքսիկացի, կիսով չափ հայ կատակերգու՝ Ասադուրյանը կատակերգության մեջ սկսեց իր ուրույն քայլերն անել՝ ստեղծելով շոուներ, որոնք արտացոլում էին իր ժառանգության երկու կողմերն էլ: Զադայի հետ վերջին տեսանյութերը հնարավորություն են տվել վերջապես միավորել իր արմատները:

Ասադուրյանն ու Զադան մանկության ընկերներ են։ Ժամանակի ընթացքում նրանք կորցրել էին կապն ու տարբեր ճանապարհներով գնացել։ Ջեքը դարձել էր կատակերգու, իսկ Զադան՝ խոհարար։ Այս տարվա սկզբին նրանք պատահաբար վերամիավորվեցին, երբ Զադայի հարսնացուն (այժմ կինը) որոշեց նրան իր հետ կատակերգական շոուի տանել: Դժվար ժամանակներ էին Զադայի համար, ով նոր էր հաղթահարել երիկամների քաղցկեղը:

повар2.jpg (90 KB)

Անցած 25 տարիներին նայելով՝ ընկերները ապշեցուցիչ նմանություն են գտել իրենց պատմություններում. երկուսն էլ ամուսնացած են եղել, հետո ամուսնալուծվել են եւ նորից ամուսնացել․ այժմ ունեն խառը ընտանիքներ: Այսպիսով, այս երկուսը նորից սկսեցին շփվել։

Մինչ Ասադուրյանը տնօրինում էր ընտանեկան բիզնեսը, Զադան դարձել էր խոհարար՝ կենտրոնանալով հայկական խոհանոցի ուսումնասիրության վրա եւ, նույնիսկ, համահեղինակել դրա մասին «Լավաշ» գիրքը: Գիրքը նրան հաստատել է՝ որպես հեղինակություն Հայաստանի համերի աշխարհում, ինչը հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով, որ սննդի պատրաստման եղանակները տարբեր են կախված նրանից, թե հայերի որոշակի խումբ որտեղ է գաղթել Հայոց ցեղասպանությունից հետո:

«1914-1915 թվականների ցեղասպանության ժամանակ միլիոնավոր հայեր սպանվեցին թուրքերի կողմից, իսկ շատերը փախան, գնացին տարբեր շրջաններ եւ ձուլվեցին նրանց հետ», - ասել է Զադան,-«Ոմանք փոխել են իրենց անունները. իմ ընտանիքը փոխել է իրենց ազգանունը, երբ նրանք փախել են Եգիպտոս, որտեղ էլ հաստատվել են ու պատրաստել հայկական ուտեստներ՝ դրանք հարմարեցնելով այս երկրի ճաշակին»:

ԱՄՆ-ում հայկական սնունդը երբեք այնքան տարածված չի եղել, որքան մյուս խոհանոցները, իսկ որոշ դեպքերում այն ավելի է համասեռացել եւ փոխել իր ինքնությունը։ «Մի բան, որն ակնհայտ է, այն է, որ այստեղ հայկական ռեստորաններ չկան, դրանք միշտ «հունական են»»,-նշել է Ասադուրյանը։

Հայկական եւ մեքսիկական ուտեստների համադրությորնների հայտնիության պատճառներից մեկն այն է, որ այս երկու մշակույթներին հաջողվում է կլանել  համերը՝ հատկապես Լոս Անջելեսում: Ներդաշնակությունը համակցված է պատրաստման պարզ մեթոդների հետ։

Այս շաբաթ զույգը կհամտեսի իրենց ճաշացանկը իրական կյանքում՝ ներկայացնելով իրենց առաջին ամենամսյա փորձը Haha ռեստորանում, որին կհաջորդի կատակերգական շոու՝ հայ եւ մեքսիկացի կատակերգուների մասնակցությամբ: Ճաշացանկը հիմնված է նրանց ամենահայտնի տեսանյութերի վրա եւ ներառում է հայկական «էլոտե», «սուջուխ ֆրի» և «լահմարիտո»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել