Քիմ Քարդաշյանի համար Met Gala-ն հնարավորություն է ընձեռել խաղալ ոճի հետ, այն է՝ կիպ հագուստի հանդեպ հավերժական սերը։ Տարիների ընթացքում Քարդաշյանը փոխել է մի քանի կերպարներ, որոնք կտրուկ բարելավում են կազմվածքը, գրում է Vogue-ը։
Givenchy-ի հղիների համար նախատեսված Քիմի զգեստը 2013թ․-ի «Պանկ․ քաոսից դեպի նորաձեւություն» թեմայով միջոցառմանը, հանդիսանում է ամենահայտնի օրինակներից մեկը: Ծաղկային պրինտով կիպ զգեստը (համապատասխան ձեռնոցներով) անթիվ մեմերի առաջացման աղբյուր է հանդիսացել, այնքան, որ Քարդաշյանը 2019թ․-ին Vogue-ին ասել է, որ «տունդարձի ճանապարհի ողջ ընթացքում լաց է եղել»։
«Այս բոլոր մեմերն իմ եւ այս բազմոցի մասին են»,- ասել է Քարդաշյանը։ Այնուամենայնիվ, չի կարելի հերքել, որ դա ոճային կարեւոր պահ էր, որի մասին մարդիկ խոսում են տարիներ անց:
Քիմ Քարդաշյանի համար Met Gala-ն հնարավորություն է ցուցադրելու իր կազմվածքը։
Քարդաշյանը շարունակում է սիրել իր բարեմասնություններն ընդգծող զգեստներ։ 2019թ․-ին Քարդաշյանը ներկայացել էր Տյերի Մյուգլերի ոչ ստանդարտ կերպարում․ մետաքսյա օրգանզա եւ կաթկթող բյուրեղներ (այն պատրաստվել էր նմանակելու Սոֆի Լորենի թաց շապիկ-զգեստը, որը կրել է «Տղան դելֆինի վրա» ֆիլմում»):
2021 թվականին Քարդաշյանը կրկին վիրուսային դարձավ՝ այս անգամ ամբողջովին սեւ Balenciaga սպանդեքսի պատճառով, որը նրան ծածկում էր ոտքից գլուխ։
Իհարկե, Met Gala-յում Քարդաշյանի ոչ մի հանդերձանք այնքան բուռն քննարկման առարկա չի դարձել, որքան անցյալ տարվա հանդերձանքը։ Այն նվիրված էր ամերիկյան նորաձեւության պատմությանը։ Աստղը ներկայացել է Ժան-Լուի ոճի զգեստով, որը կրել է Մերիլին Մոնրոն՝ 1962 թվականին այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Քենեդիի համար երգելու «Happy Birthday» ստեղծագործությունը:
«Այսօր բոլորը կրում են թափանցիկ զգեստներ, բայց այն ժամանակ դա այդպես չէր», - նշել է Քարդաշյանը։ «Ինչ-որ իմաստով սա օրիգինալ մերկ զգեստ է: Ահա թե ինչու էր դա այդքան ցնցող»:
Ինչ-որ բան հուշում է, որ այս տարի Met Gala-յին Քարդաշյանները կրկին կցնցեն բոլորիս։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում