Այսօր Կաննում տեղի է ունեցել արհեստական ինտելեկտի ոլորտի համաշխարհային փորձագետների համաժողով։ Հրավիրված հյուրերի թվում էր Հովհաննես Ավոյանը։ Նրան ուղեկցում էին Respeecher-ից Աննա Բուլախը, ինչպես նաեւ RedBull Media House-ից Սանդեր Սաարը։ Միջոցառումն իրականացվել է Marché Du Film համաժողովի շրջանակներում:
Հովհաննես Ավոյանը դեռ 90-ականներին ակտիվորեն ուսումնասիրել է արհեստական ինտելեկտի հնարավորությունները։ Գործարարի խոսքով՝ այն ժամանակ այն այնքան էլ հայտնի չէր։ Նա համակարգչին սովորեցրել է շախմատ խաղալ։ Այնուամենայնիվ, գրեթե 30 տարի անց արհեստական ինտելեկը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը: «Այսօր արհեստական ինտելեկտն իմ բիզնեսի հիմքն է», - իր ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավոյանը։
Հաջող արհեստական ինտելեկտի նախագծի ստեղծման պատմությունը դստերն օգնելու պարզ հոր ցանկությունն է: Ես ուզում էի ստեղծել այնպիսի բան, որը կկարողանա փոխազդել այլ ստեղծագործողների հետ: Ստեղծել առանց սահմանների։
Այսպես սկսվեց արհեստական ինտելեկտի վրա աշխատող ուլտրահայտնի PicsArt հավելվածի պատմությունը: Այժմ այն ունի ավելի քան մեկ միլիարդ ներբեռնումներ, ինչը սմարթֆոնների օգտատերերի 1/4-ն է:
Ավոյանի խոսքով՝ մարդիկ շուտով կբաժանվեն երկու խմբի՝ բարձր տեխնոլոգիաների տեր եւ նրանք, որոնք չգիտեն։ Եվ աշխատանքի համար մրցավազքը հենց նրանց միջեւ է լինելու։
«Այն մարդիկ, որոնք օգտվում են արհեստական ինտելեկտից, 10 անգամ ավելի արդյունավետ կլինեն, քան նրանք, ովքեր չեն օգտագործում: Համապատասխանաբար, առաջինները կընդունվեն աշխատանքի, երբ աշխատանքի մեկ ժամը կարող է փոխարինվել երկու րոպեով...»,- ասել է PicsArt-ի համահիմնադիրը։
Եթե մարդը երկու րոպեում կարողանում է երկու նկար ստեղծել, ապա մեքենան՝ հարյուրը։ Նկարներն ընտրելուց հետո կարող եք շարունակել աշխատել։ Ավոյանը զուգահեռ է անցկացրել նաեւ կինոարտադրության հետ։ Նրա կարծիքով՝ այստեղ կա նմանատիպ սխեմա՝ նախատեսողականացում, սթորիբորդինգ եւ սցենարին համապատասխան նկարների արտադրություն՝ այս ամենը կարելի է ավտոմատացնել։ Այնպիսի բաներ, ինչպիսիք են գույները, դրանց հագեցվածությունը նույնպես կարող են ճշգրտվել: «Մենք վարորդի կարգավիճակում ենք», - գտնում է Ավոյանը։
FlyOne Armenia-ն NEWS.am STYLE-ի գործընկերն է Կաննի կինոփառատոնի լուսաբանման գործում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում